a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան խորհրդանիշները

arcvik
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այսօր կայացավ «Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի մրցութային երկրորդ փորձը: Ի տարբերություն առաջինի, այսօր արդեն հայտնի են բեմականացման որոշակի մանրամասներ և հնարավոր է ներկայացնել դրանցում օգտագործված խորհրդանիշները: Այդ մասին հաղորդում է Հանրային հեռուսատընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա կներկայացվեն հայկական զարդարվեստն ու թռչնապատկերները` ժամանակակից կատարմամբ, հին զարդանախշերը` նորաձև գունային լուծումներով` խորհրդանշելով Արծվիկի անվան նշանակությունն ու մրցութային երգի վերնագիրը, որը թարգմանաբար նշանակում է «Ճախրիր ինձ հետ»:
Հայկական զարդարվեստը հայի ազգային ինքնության ամենավառ արտահայտություններից մեկն է: Լինելով արևմուտքի և արևելքի միջև դարեր շարունակ ընթացող երկխոսության վկան՝ հայկական զարդարվեստը այդ երկու մեծ մշակույթների կրողն է և կներկայացվի եվրատեսիլյան բեմից:
Արծվիկի հետ բեմում կլինեն երկու պարուհիներ, ովքեր պարային բեմականացման ընթացքում կկրեն հայկական արծաթյա զարդեր և ձեռքերի յուրահատուկ շարժմամբ կփորձեն ներկայացնել թռչնի շարժում: Խոստացված թռիչքին հնարավոր կլինի հետևել մայիսի 9-ին մրցույթի հեռարձակման ընթացքում: Արծվիկի հետ նույն բեմում կլինեն նաև երեք բեք վոկալիստներ:
Արծվիկը փորձից հետո հանդիպել է մրցույթը լուսաբանող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հետաքրքրող բոլոր հարցերին:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան պատվիրակի եվրատեսիլյան առաջին փորձը լավագույնն էր ճանաչվել մրցույթը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների կողմից և արժանացել էր 100 առավելագույն միավորի:
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո:
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0