a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայ մասնակիցը եվրատեսիլյան բեմում կլինի 2 պարողների և 3 բեք-վոկալիստների հետ

hay_masnakic

«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկը մայիսի 9-ին Կիեւի բեմում կլինի 2 պարողների եւ 3 բեք-վոկալիստների հետ: Բեմադրության հեղինակը շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստն է, ով «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի քննարկված եւ սիրված ելույթի բեմադրության հեղինակն էր: Այդ մասին հաղորդում է Հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայութոյւնը։

Սաշա Ժան-Բապտիստի խոսքով՝ ինքը տպավորվել է Արծվիկի ձայնի հզորությունից եւ տեմբրի գեղեցկությունից, երբ առաջին անգամ հնարավորություն է ունեցել լսելու եվրատեսիլյան երգը: «Ինձ գերեց նրա հմայքը, կանացիությունը եւ անկեղծությունը: Իսկ երբ լսեցի երգը, հասկացա որ պիտի համադրեմ այս ամենը՝ համեմելով տարբեր նորարարական տարրերով», – նշեց նա՝ հավելելով, որ սպասվելիք բեմադրությունը հնարավոր է բնութագրել երեք բառով՝ ժամանակակից, էքսպերիմենտալ, ինտրիգային:

Արծվիկի հետ բեմում պարողները կլինեն Մարլեն Լինդալը եւ Ֆաննի Սվենսոնը, ովքեր Արծվիկի եվրատեսիլյան թիմին միացել են Շվեդիայից, իսկ բեք-վոկալիստները՝ Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստ Անուշիկ Տեր-Ղուկասյանն է, «Դեպի եվրատեսիլ» մրցույթի մասնակից Ամալյա Մարգարյանը եւ Վիկտորիա Պողոսյանը: «Սա միջազգային նախագիծ է. պարողների հետ փորձերը տեղի են ունենում Շվեդիայում, Արծվիկի հետ՝ Հայաստանում, իսկ Կիեւի բեմը մեզ բոլորիս կմիավորի»:

Սաշայի խոսքով՝ Հայաստանի համար աշխատելը մեծ պատիվ եւ բավականություն է պատճառում իրեն, քանի որ հայկական եվրատեսիլյան պատվիրակությունը առաջադեմ է, համարձակ եւ հավակնոտ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0