a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
21/01/2015

Երգիչ Պատրիկ Շուշայանը պարզաբանել է, թե ինչպես է դարձել Ֆիորի

6539322_9862542.thumb

Անվանի երգիչ Պատրիկ Ֆիորին միշտ չէ, որ Ֆիորի ազգանունն է կրել: Նա միայն դեռահաս տարիքում է փոխել իր իսկական ազգանունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ voici.fr կայքը փորձել է պարզել այդ հարցը: Կայքը նշում է, որ Ֆիորին երգչի բեմական կեղծանունը չէ, ինչպես շատ հայտնի արվեստի գործիչների դեպքում է: Մինչև 1983 թվականը երգչի անունը Պատրիկ Շուշայան էր, և նրա ազգանունը հայկական ծագում ունի, քան որ նրա հայրը հայ է: 14 տարեկանում նա փոխել է իր ազգանունը՝ որոշակի պատճառներով:

Պատրիկ Ֆիորին ասել է, որ նրա  իսկական ազգանունը խնդրահարույց էր իր ընկերների և ուսուցիչների համար:

«Դպրոցում ոչ ոք չէր կարողանում արտասանել իմ ազգանունը՝ Շու-շա-յան: Այդպիսով 14 տարեկանում ես հարցրի հայրիկին, թե նա դեմ չի՞ լինի արդյոք, եթե ես վերցնեմ իմ մայրիկի ազգանունը»,-նշել է երգիչը: Այդ ազգանունն էր «Ֆիորի», որը պատանի Պատրիկը հավանել էր:

«Ֆիորի» իտալերեն նշանակում է ծաղիկ: Սակայն չգիտեմ՝ ինչ է նշանակում Շուշայան»,-հավելել է երգիչը:

Մանրամասները՝ Tert.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0