a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրք երգչի ցինիզմի հետևանքով հայկական արմատներով երգչի կարիերան անկում է ապրում

1409072280

Օրերս Թուրքիայում տեղի է ունեցել “հերթական” դատավարությունը Հայկո Ջեփքինի և Դավութ Գյուլօղլուի գործով: Վերջինս տարիներ առաջ ծագումով հայ, հայտնի ռոք երգչին վիրավորել էր՝ հրապարակայնորեն նրան  նմանեցրել կապիկի: Այդ վիրավորանքից շատ խիստ ազդվելով, հայկական արմատներով երգիչը հայտնվեց “դեպրեսիայի գրկում” ու շուրջ մեկ տարի ինքնամփոփվեց մենակության ու տխրության մեջ: Իսկ արտահայտվողը ոմն Դավութ Գյուլօղլին էր. Թուրքիայում հայտնի փոփ երգիչ, ով ինչեր ասես, որ չի փորձել, մինչև որ բախտը ժպտացել ու “երգիչ” է դարձել. նախ, 6 տարի խաղալով ֆուտբոլ թուրքական լիգայում ու այդպես էլ  ֆուտբոլիստ չդառնալով, լքում է ֆուտբոլն ու ընդունվում երաժշտական դպրոց: Այդտեղ էլ աստղը նրան չի փայլում, ու որոշում է ուժերը չափել հացի փռում: Ենթադրաբար, հացերը վառվում են , իսկ Դավութը գնում է հերթական “վնասը տալու”՝ այս անգամ արդեն սուպերմարկետ: Հետո արդեն վարորդ-առաքիչ, վարորդ: Չստացված անձնավորությունն այստեղ էլ գլուխ չի բերում գործից ու հիշում, որ ունի երաժշտական կրթություն՝ նվազագույն ու որ դա նորմալ է Թուրքիայում երգիչ դառնալու համար և….արդյունքում “ստացվեց”. հերթական խոտանը երաժշտարվեստում: Իսկ ի՞նչ ուղի է անցել Հայկը: Նախ, սա արդեն մեզ համար. երբեք չի թաքցրել իր հայկական արմատների մասին, ավելին, նշում է, որ ինքը ծնվել է հայկական քրիստոնյա ընտանիքում: Մինչ այս, հասցրել է ստանալ երաժշտական կրթություն, անգամ լրացուցիչ “խորացնելով” գիտելինքները սոլֆեջիո և հարմոնիա առարկաներում (թե ասա Դավութն ինչ իմանա հարմոնիան ինչ է): Հայկն արդեն 27 տարեկանում հիմնում է ռոք խումբ, որի թողարկած 4 ալբոմները մեծ հեղինակություն են վայելում Թուրքիայում:
Արդեն 5 տարի է, ինչ ձգձգվում է դատը Հայկոյի և Դավութի գործով: Հայ երգիչն իրեն վիրավորելու և կապիկ անվանելու համար դատի էր տվել թուրք երգչին: Երկու երգիչներն էլ դատական նիստերից և ոչ մեկին ներկա չեն եղել: Գործը շարունակվում է փաստաբանների միջոցով:
Ամենավատն այն է, որ այս վիրավորանքը “ծանր է նստել” նաև Հայկոյի վրա. երգիչը, ով մինչ “այդ”, տարեկան համերգ էր տալիս առնվազն 50 անգամ, հիմա արդեն երկար ժամանակ է, ինչ նույն ինտենսիվությամբ չի կարողանում ներկայանալ և խնդիրներ է ունենում սոցիալական միջավայրերում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0