a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Իմ Արցախ» համերգը՝ Դանիել Դեքերի մասնակցությամբ

Դեքեր

Սեպտեմբերի 3-ին Շուշիի Մշակույթի և երիտասարդության կենտրոնում նախատեված է «Իմ Արցախ» համերգը, որին մասնակցելու համար մեր երկիր է ժամանել Դանիել Դեքերը։ Համերգը նվիրվում է Շուշիի ազատագրման՝ 25 և Արցախի անկախության 26-րդ տարեդարձին: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:

Հայ երգարվեստի մեծ սիրահար, ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերը, շուրջ 15 տարի է՝ հայ ժողովրդի և Հայաստանի կողքին է: Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ադանա» և «Հիշի´ր» ստեղծագործությունների համահեղինակը թողարկել է բացառապես հայերեն երգերով ձայնասկավառակ, Երևանում հանդես եկել հայ երգարվեստը ներկայացնող բացառիկ համերգով։

Նա, այնուամենայնիվ, համարում է, որ դեռևս ունի մի մեծ բացթողում: Երգիչը ցանկություն է հայտնել Արցախի Հանրապետությունում հանդես գալ մենահամերգով և երգել Արցախի հանդեպ իր մեծ սիրո մասին: Համոզված է, որ իր այս քայլով կարող է նպաստել Արցախի ճանաչմանը և օրինակ ծառայել օտարազգի հայասեր շատ գործիչների համար։

Նախագծի հովանավորներն են Հայաստանի և Արցախի մշակույթի նախարարությունները։ Համերգը կիրականացվի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Նորայր Դավթյան) և հայ երգիչների մասնակցությամբ: Ծրագրում նախատեսված են զուգերգեր Համլետ Գևորգյանի, Լեյլա Սարիբեկյանի, Անահիտ Շահբազյանի, Եվա Եգանյանի հետ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0