a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
22/07/2015

Ինչու՞ «Արևիկից» բաժանվեցին «Արևները»

primorsko-2010_3_ts1323256216

Օրերս կայացավ «Արևներ» երգի փառատոնը, որը վերանվանվել է լուսահոգի Արմեն Դիվանյանի անվամբ: Իրավունքի հետ զրույցում «Արևները» անսամբլի գեղարվեստական ղեկավար Արփինե Հովհաննիսյանը կարևորեց երգի փառատոնը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում մանկագիրներին ու կոմպոզիտորներին նոր մանկական երգեր ստեղծելու, ինչի կարիքն ըստ զրուցակցի, այսօր շատ ունենք: Բայց համույթի համար սա միակ` դեռևս հաղթահարած խնդիրը չէ, քանի որ որոշ ժամանակ առաջ մարդիկ չէին տարբերում Արևներին «Արևներ» համույթից: Իսկ քչերը գիտեն`«Արևներ» անսամբլը նույն «Արևիկ»-ը չէ:

«ՓՆՏՐՈՒՄ ԷԻՆ ՈՒ ՄԵԶ ՉԷԻՆ ԳՏՆՈՒՄ «ԱՐԵՎԻԿՈՒՄ»»

-Տիկին Հովհաննիսյան, հիմա «Արևնե՞ր», թե՞ «Արևիկ»:
– Տարբեր են, ժամանակին` մոտ տասը տարի առաջ, Արմեն Դիվանյանի ղեկավարությամբ աշխատել ենք «Արևիկում»: «Մանկական Եվրատեսիլից» հետո, 2009 թվականին, երբ մեր «Երազանքների բարի փերի» երգը 1 միավորով հայտնվեց 2-րդ տեղում, մտածեցինք, որ մեր սեփական խումբն ունենանք, որպեսզի ավելի ազատ լինենք մեր ծրագրի ընտրության, երեխաների քանակի եւ շատ այլ հարցերում: Այո, Ռադիոտանը վերականգնեցին «Արևիկ» անսամբլը` որպես պետական կառույց, որը մի քանի տարի էր արդեն լուծարվել էր: Այնտեղ երեխաների թիվը սահմանափակ էր, իսկ մենք ունեինք երեխաների մեծ բանակ, որոնցից հրաժարվել չէինք կարող: Այդ իսկ պատճառով ստիպված եղանք առանձնանալ: Բայց չեմ կարծում, որ դա ինչ-որ էական փոփոխություն է տալիս, քանի որ աշխատանքը մնում է աշխատանք` լինի «Աևւիկ», «Արեւներ», թե` «Առվակ», մեր երեխաներն են, անում ենք մեր աշխատանքը ինչպես արել ենք «Արևիկում», դրանից առաջ` «Առվակում»… Սկզբում էր բարդ` մեզ չէին զատում իրարից, փնտրում էին ու մեզ չէին գտնում «Արևիկում»: Փառք Աստծո` մեր աշխատանքով կարողանում ենք քայլել ժամանակի հետ:

«ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԽԱՌՆԵԼ ԱՅԴ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԵՐԻ ՄԵՋ»

-Իսկ ափսոս չէ՞ր «Եվրատեսիլում» ունեցած հաջողությունը, որ դրանից հետո նման որոշում կայացրեցիք:
– Ամեն դեպքում, դա մեր նվաճումն է, կապ չունի հիմա առանձին ենք, թե` ոչ: Մեկ տարի մենք այդ երգի վրա աշխատել ենք ամեն մի տառի, հնչյունի, շարժումի ու հագուստի վրա, և դա էլի մերն է:
– Այդ դեպքում ինչո՞ւ 6 տարվա ընթացքում ոչ մի մանկական միջազգային մրցույթի չեք մասնակցել:
– Չեմ կարծում դա չափանիշ է, առանց այդ էլ, մեր աշխատանքն անում ենք: Հյուրախաղերով եղել ենք բազմաթիվ երկրներում, հիմա էլ պատրաստվում ենք մեկնել տարբեր երկրներ: Իսկ ինչ վերաբերում է «Մանկական Եվրատեսիլին», ապա ինձ համար մի քիչ փոխվել են այդ մրցույթի չափանիշները, դրա համար առայժմ առանձնապես ցանկություն էլ չկա մասնակցելու այդ մրցույթին: Ընդհանրապես, միջազգային այդ մանկական մրցույթներում, նույնիսկ «Մանկական Նոր ալիքում», սիրտս ցավում է, երբ նայում եմ, որ երեխաները երգում են Հյուսթոն, Բիոնսե… Չեմ կարողանում դա տանել: Ի՞նչ տարբերություն մանկական և մեծերի մրցույթների միջև, սահմանագիծ չկա: Եթե կոչվում են մանկական, ինչո՞ւ մանկական հիթեր չկան այդ մրցույթներում, չափերո՞վ են միայն տարբերվում մեծերից: Նայում ես փայլուն տվյալներով երեխաներ են մասնակցում, բայց կարծես մեծի տնազ, ծամածռություն անեն: Դրա համար կտրականապես դեմ եմ, որ երեխաները նման մրցույթների մասնակցեն: Ավելի լավ է մեկնենք փառատոների, երեխաները կշփվեն, ծանոթություններ ձեռք կբերեն, այլազգի հասակակիցների, արվեստի հետ կշփվեն, կծանոթացնեն մեր երկրի մշակույթի հետ, բայց ոչ թե մեկնեն այն ամպագոռգոռ մրցույթների, որտեղ երեխաները երեխա չեն: Չի՛ կարելի երեխաներին խառնել այդ կեղտոտ խաղերի մեջ:

Ավելին՝ Iravunk.com կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0