a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
22/04/2015

«Ի սկզբանե երգս բողոք էր ու կռիվ». Սոնա Ռուբենյան

Culture.AM Sona Rubenyan

Life.panorama.am-ի փոխամցմամբ երեկ երգչուհի Սոնա Ռուբենյանը հանդիսատեսի դատին հանձնեց Հայոց ցեղսապանության 100-ամյա տարելիցին նվիրված «Ժամանակն է» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Երգչուհին այսօր պատմեց, որ, իր կարծիքով, յուրաքանչյուր հայ երգիչ կամ երգչուհի 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին նվիրված պետք է իր բողոքը արտահայտի երգով. «Եթե երգիչ ես, ուրեմն պետք է քո գործով՝ երգով արտահայտես այն բոլոր ապրումները, այն բողոք, որը կա ներսումդ Հայոց ցեղասպանության հետ կապված: Երգը ստեղծելիս ես հասակացա, որ պետք է երգով արտահայտել 100-ամյա լռությունը»,- նշեց Սոնան:

Երգչուհին պատմեց, թե ինչպես է իրենց ընտանիքում ծնվել այս երգը. «Ի սկզբանե, երբ մայրս խոսքերը գրել էր, կարդալիս՝ ես հասկացա, որ պետք է գրեմ այնպիսի երաժշտություն, որի մեջ կզգացվի այդ կռիվը: Այս երգը ինքն իրենով արդեն բողոք է ու ես ինքս էլ ուզում էի, որ հենց այդպես լինի:

 

Ավելին՝ Life.panorama.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0