a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
04/12/2014

Ի վերջո, “Հայաստանի ձայնը” նախագիծը պետական կոնսերվատրիայի քննություն չէ

скачанные файлы

Վերջերս “Հայաստանի ձայնը” հեռուստանախագծի 3-րդ եթերաշրջանի կույր լսումներին` Մոսկվայից ժամանած Ալեն Հարությունյանի Caruso երգի կատարման ժամանակ, ժյուրիի կազմում հանդես եկող երգչուհ ԵՎԱ ՌԻՎԱՍԻ մրցավարական կոճակին ոտքով սեղմելը հերթական մեծ սկանդալի ու աղմուկի առիթ հանդիսացավ: Դրանից հետո պտտվեցին խոսակցություններ, թե Եվան այդ քայլին գնացել է նախագծի ռեժիսոր ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԻ խորհրդով:

“ԵԹԵ ՄԱՐԴԸ
ՑԱՆԿԱՑԵԼ Է ՈՏՔՈՎ ՍԵՂՄԵԼ ԿՈՃԱԿԸ, ԱՊԱ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԿԱ”

“Իրավունքի” հետ զրույցում նախագծի ռեժիսորն այլ կերպ մեկնաբանեց. “Ես կարող եմ ընդհանրապես ուղղորդել այն մարդկանց, ովքեր բեմի վրա են: Իրականում կուզենամ նաեւ մարդիկ կուլիսներից դիտեն մեր աշխատանքը: Սա շատ դեմոկրատական շոու է, այստեղ ամեն ինչ այնպես է, ինչպես գրված է եվրոպական կանոններում: Նույնիսկ երբեմն ամեն ինչ չափից ավելի դեմոկրատական է, որովհետեւ հասկանում ես, որ կարելի էր այստեղ ուրիշ հունով տանել խաղը եւ կլիներ ուրիշ տեսակ: Բայց ո՛չ, մարզիչները հասուն մարդիկ են, գիտեն` ինչ են անում, իրենք էլ առաջադեմ մարդիկ են, իրենց ձեռքի տակ ունեն ինտերնետ, նայում են այդ նախագծի այլ երկրների տարբերակները: Յուրաքանչյուրն ունի իր ընտրությունը, եւ ինքն է որոշում, թե  ինչպես պահել իրեն դահլիճում: Բնականաբար, դա տեսագրված նյութ էր եւ ես որպես ռեժիսոր կարող էի կտրել ու հանել այդ հատվածը, բայց ինձ իրավունք չեմ վերապահում` մարդու ազատությունը սահմանափակել,  եթե մարդը ցանկացել է ոտքով սեղմել կոճակը, ապա որեւէ խնդիր չկա: Այս  պարագայում կարծում եմ, որեւէ մեկին դրանով չի վիրավորել”:

“ՍԱ ՇՈՈՒ Է… ՄԵՆՔ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԴԻՊԼՈՄ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ”

Հ. Քեշիշյանն անդրադարձավ նաեւ հայ հասարակության քննադատական մոտեցումներին, որը նա համարեց առանձնահատկություն. “Կենտրոնանալ մեկի վրա ու անընդհատ խոսել այդ մեկի մասին, նորից հասարակության առանձնահատկություններից է: Ընդհանրապես հասարակությունը վերցնում է մի կերպար ու որոշ ժամանակ այդ կերպարը իրենց համար դառնում է  քննարկման թեմա` զբաղմունք: Հիմա այս պարագայում նրանց զբաղմունքը Եվան է, եւ փառք Աստծո, որ նա այնքան ողջամիտ աղջիկ է, խելացի, հասուն իր տարիքի համար, որ ադեկվատ է վերաբերվում այդ ամենին, այն բոլոր մեկնաբանություններին, որ գրում են համացանցում եւ մամուլում: Մնացածն արդեն հարաբերական է, ով իրավունք ունի կամ չունի դատելու մասնակիցներին, ով ինչպես է սովորեցնում կամ ինչ է անում: Ի վերջո, “Հայաստանի ձայնը” նախագիծը պետական Կոնսերվատորիայի քննություն չէ, սա հեռուստատեսային շոու է, որը, թույլ տվեք ասել, երեւի ավելի բարձր մակարդակով է անցնում, քան` նույն երաժշտական բուհերի ընդունելության քննությունները: Գոնե այդպես համեմատեք, այստեղ մենք դիպլոմ չենք տալիս, մարդուն ասում ենք` արի խաղին մասնակցիր: Իսկ ի՞նչ ասենք այն պարագաներում, երբ ոչ շատ մեծ տաղանդ ունեցող մարդիկ սողոսկում են ու անցնում պետական բուհ, որ վերջում ստանան մասնագետի դիպլոմ, մենք հո մասնագետի դիպլոմ չե՞նք տալիս”:

Մանրամասները՝ Iravunk.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0