a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կատարյալ ֆիասկո Եվրատեսիլում.ժամանակն է հաշվի նստել ժողովրդի հետ

11143487_948155278538167_3773561448034019399_n

Ավարտվեց եվրոպական ամենահեղինակավոր երգի մրցույթը՝ “Եվրոտեսիլ-2015″-ը:  Վերջին տարիներին երգի մրցույթն իր “հիմնական ձևաչափը փոխելով”՝  դարձավ ավելի շատ “զարմացնելու”, քաղաքականության, երկրների ծանոթ-խնամի-բարեկամ կապի ամրապնդման, քան երգի մրցույթ:  Զարմացնել սկսեցին արտիստները նախ իրենց հագուստներով, ապա շոուներով, հետո արդեն գումարներով՝ ձայներն առնելով, ապա և հերթը հասավ “այլասերվածության”: Այդ “հիվանդությունը” համաճարակի նման տարածվեց նախորդ տարվանից, երբ մրցույթի հաղթող ճանաչվեց նա ՝ Կոնչիտա Վյուրստը, ինչն էլ հիմք հանդիսացավ, որ այս տարի ծնողները կրկնակի “բացատրություններ” տան, նախ՝  ով է այն “թրաշով աղջիկը” և ապա, այդ որ երկրի դրոշն է բազմերանգ շողշողացող դրոշը: Ամենևին էլ այստեղ հետամնացության կամ գերավանդապաշտության քարոզով չենք զբաղվում, բայց այն, որ եվրոպան “դուրս է եկել” սեփական հունից ու գնում համենայն դեպս մեր ու գիտակից հանրության համար կործանման, դա փաստ է: Բավական էր նախորդ տարի տալ հնարավորություն հիվանդության “տարածման”, երբ այս տարի արդեն  “մարդիկ” հանգիստ համբուրվում են հեռուստէկրաններից այն կողմ. “տղամարդիկ”-սա էլ հուշման համար: Ռեժիսորները առիթը բաց չթողելով՝ անընդհատ “տեսադաշտում” էին պահում եվրոպայի “նոր” դրոշը, նույնասեռական  երկրպագուների համբույրները, բեմում նաև ավստրիացի գործընկերոջ (ուհու) հետքերով գնալով՝ անգամ Լիտվայի մասնակիցների “բազմաբնույթ” մեկ համբույրը:

Սա՝ մինչ քվեարկությունը: Իսկ քվեարկությունից հետո՞: Եվրատեսիլյան եզակի տարիներից մեկը, որը փայլեց իր արդարությամբ: Առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցներն արժանիորեն առաջ “պոկվեցին” բոլորից ու հաստատեցին “Կոնչիտայի դարաշրջանի” ավարտը: Առաջին հորիզոնականը զբաղեցրած “հերոսը” փայլեց իր կատարումով, հիթային երգով և որ ամենակարևորն է, անիմացիոն ճաշակով արված շոուով, Ռուսաստանն իր գրագետ  գեղեցիկ երգով, իսկ Իտալիան իր փառահեղ կատարմամբ: Ի՞նչ արեցինք մենք: Ամեն ինչ սկսվեց երգի ընտրությունից: Ինչպե՞ս երգը ընտրվեց, ո՞վ ընտրեց հեղինակին, ինչպե՞ս կայացվեց որոշումներ, այդպես էլ ոչ ոք չիմացավ: Մեզ համար այս կարևոր տարին Եվրատեսիլյան բեմում դարձավ իսկական ֆիասկո: Եվրոպան բազմիցս ապացուցել է, որ իրեն հիթ է պետք, շոու է պետք, իսկ մենք վերցրեցինք ու քարտեզ գծելով հատակին փորձեցինք  ասել, որ մենք անիմացիոն շոու ունե՞նք: Երգի էկլեկտիկ վիճակն ու արտիստների անհատականություններն այդպես էլ միասնություն չդառան, իսկ մենք մնացինք կոտրած տաշտակի առաջ: Զարմանալի էր տեսնել խմբի պարուսույցին պատվիրակության մեջ: Հետաքրքիր է, հե՞շտ էին սովորել մեր մասնակիցները այդքան բարդ պարը՝ եթե  իհարկե, պար կար: Հետաքրքիր էր տեսնել դիզայներին պատվիրակության մեջ: Լավ, գործդ արել ես, եղբայր, շնորհակալ ենք, բայց ի՞նչ իմաստ ունի հասնել Ավստրիա: Փոխանակ առավել կարևոր բաների մասին մտածեինք, դիզայներ, պարուսույց, կամ մեկ այլ պատվիրակի՝ Վիեննա հասցնելու հանգամանքն ենք մտածում, անտեղի գումարներ ծախսում մեկ ավել պոստեր գովազդ անելու փոխարեն:

Իրերն իրենց անուններով պետք է կոչել ,  իսկ մեր որդեգրած գաղափարախոսությունից ելնելով դարձյալ ասում ենք. իրական տան տիրոջ իրավունքով , տեսնելով բացթողումներն ու սխալները, մեզ իրավունք ենք վերապահում ասել, բարձրաձայնել: Չէ՞ր կարելի արդյոք համահայկական մրցույթ անցկացնել, վերցնել այդ ավել ծախսված գումարների վրա ավելացնել ու եթե մենք չենք կարող քրեատիվ մտածել (մենք՝ այն թիմը, որը “ընտրվել էր”, որ զբաղվեր այդ հարցով ու որ այդպես էլ դա էլ չիմացանք, ինչպե՞ս էր ընտրվել, որ հենց իրենք են ԴԱ անելու), “դրսից” մասնագետներ հրավիրել: Լավ, հնարավոր չէ՞ր գոնե մի անգամ միասնական լինել, ընտրել մի քանի երգեր, դնել քվեարկության, ինչպես որ եղել է ժամանակին, թող ժողովուրդն էլ ընտրեր, քանի որ երգն իրոք որ չէր փայլում իր ազդեցիկ լինելով: Լավ, հնարավոր չէ՞ր հայտարարել մրցույթ նաև ընտրված գաղափարը բեմում ճիշտ ներկայացնելու հարցում:

Եվրոպացիները չեն սիրում խոսք փոխել, ամեն ինչ իրենց մոտ ուղիղ է, անգամ եթե երկնագույն է, ուրեմն երկնագույն,  իսկ մենք հենց ամենասկզբում վերցրեցին մեր “մի ժխտիր” հիմքով երգը հենց ինքներս ժխտեցինք ու վերնագիրը փոխեցինք: Չէ՞ինք մտածում, որ կարող էր նման բան լինել՝ անելուց առաջ: Ոչ, չէինք մտածում, որովհետև միասնաբար չենք որոշում: Հիմա էլ արդեն պատճառ կորոնենք, որ “աշխարհի մեծերը չթողեցին, որ հաղթինք, բա հո Ցեղասպանության թեման չէին թողնելու  բարձրաձայնել”: Իրո՞ք: Եթե լիներ փոքրիկ, բայց շքեղ անիմացիա  ու հիթային երգ Շվեդիայի նման, փառահեղ կատարում Իտալիայի նման, գեղեցիկ ընտրված երգ Ռուսաստանի նման, ո՞վ չէր թողնի: Ու եթե չթողնեին էլ, գոնե ավանդույթ դարձած բարոյական հաղթանակ կտանեինք, իսկ այսպես, անզեն “ականջով” էլ պարզ լսվում էր (երևում էր), որ իրոք, մենք հաստատ լավագույն եռյակում անելիք չունենք:

Միասնակությունն ու չամաչելը քթից այն կողմ այլ մարդկանց տեսնելուն, այլ արվեստագետների ու մասնագետների հարցում հնարավություն չտալը  մեզ հասցրեց այսքան պատասխանատու տարում այսքան խայտառակ ելույթի: Ֆուտբոլային լեզվով ասած, մենք պարտվում էինք 0-16 հաշվով, բայց, շնորհիվ Վրաստանի, մեկ գնդակ հայտնվեց “հակառակորդի” դարպասում. 1-16…

Երբեմն թարմ կադրերին ու նոր մտքերին տեղ տալ ու ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստել է պետք..Միասնական պետք է որոշել, այլ ոչ ենթադրյալ մի քանի հոգով…..Հետևություններ անել է պետք…

11032419_10153338425634104_1238933049967851201_o

Հ.Գ. Ահա և հաղթող երգը

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0