a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանը ներկայացնող Genealogy խումբն անցավ եզրափակիչ փուլ

Culture.AM Eurovision

Վիեննայում՝ Ավստրիայի մայրաքաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ 2015» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Genealogy խումբն իր  “Face the Shadow” (թարգմանաբար` “Առերեսվի՛ր ստվերին”) երգով ելույթ ունեցավ երկրորդ համարի ներքո և իր հրաշալի կատարմամբ արժանանալով հանդիսատեսի համակրանքին՝ անցավ եզրափակիչ փուլ։

Հայաստանին հետևեցին նաև Ալբանիան, Ռումինիան, Հունաստանը, Էստոնիան, Հունգարիան, Վրաստանը, Սերբիան, Բելգիան, ինչպես նաև Ռուսաստանը, որը ներկայացնող

Պոլինա Գագարինան, ի դեպ, ով կատարել է “A Million Voices” (թարգմանաբար` “Հազարավոր ձայներ”) երգը, բեմ է դուրս եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական խորհրդանիշով:
Այն է՝ երգչուհու աջ ձեռքին երևացել է անմոռուկի նշանով նուրբ թևնոցը:

Culture.AM Gagarina1

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին, որի ընթացքում պետությունները ելույթ կունենան հետեևյալ հերթականությամբ՝ Լիտվա, Իռլանդիա, Սան Մարինո, Մոնտենեգրո, Մալթա, Նորվեգիա, Պորտուգալիա, Չեխիա, Իսրայել, Լատվիա, Ադրբեջան, Իսլանդիա, Շվեդիա, Շվեյցարիա, Կիպրոս, Սլովենիա, Լեհաստան:

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0