a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
23/05/2015

Հայաստանի համար «Եվրատեսիլը» միակ տեղն է, որտեղ երգիչը կարող է գլոբալ կերպով ներկայացնել իր երկիրը. Հայկո

hayko

Ինչքան էլ չարախոսեն, միևնույն է՝ հատկապես Հայաստանի համար «Եվրատեսիլը» միակ տեղն է, որտեղ երգիչը կարող է գնալ և գլոբալ կերպով ներկայացնել իր երկիրը, այն միակ մրցույթն է, որը հագեցած է վերջին տեխնիկայով, առհասարակ, այն երաժշտական առումով ամենամեծ տոնն  է»,-Life.panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Եվրատեսիլ 2015»-ի երգի մրցույթի շուրջ ծավալվող քննարկումներին, ասաց երգիչ Հայկոն, ով 2007 թվականին մրցույթում ներկայացրեց մեր երկիրն ու արժանացավ 8-րդ հորիզոնականին:

Խոսելով Հայաստանը ներկայանող Genealogy խմբի՝ կիսաեզրափակչում ունեցած ելույթին, երգիչը նկատեց.  «Ինձ իսկապես շատ դուր եկավ Genealogy-ի կատարումը: Շատ տպավորված եմ բեմականացմամբ, մեր մասնակիցների ելույթը ինձ համար «ֆիրմա» էր: Կարծում եմ, որ նրանց ելույթը լավ իմաստով ազդեց հայ ազգի իմիջի վրա: Կանխատեսումների հարցում կդժվարանամ որևէ բան ասել, քանի որ Եվրատեսիլը միշտ եղել է կանխատեսումներից դուրս, սա այն մրցույթն է, որը շատ ժամանակ արտահայտում է այն, ինչ կատարվում է աշխարհում, բայց ունենք լավ երգ, լավ մասնակիցներ, և հաղթելու շանսը բավականին մեծ է»:

Հայկոն շեշտեց նաև, որ սեփական փորձով գիտի, թե երգիչը ինչ հուզմունք է ապրում այդ բեմում կանգնած. «Արտիստի համար մի նշաձող կա, երբ շատ հուզվում ես, կարող ես կենդանի ելույթի ժամանակ փոքրիկ խնդիրներ ունենալ, բայց, ըստ իս, ամեն ինչ չափի մեջ էր, ամեն բան իսկապես լավ էր: Առհասարակ, այդ բեմը այնքան մեծ է, որ մեկ-մեկ դու չես էլ լսում ինքդ քեզ, առհասարակ դահլիճից հնչող բացականչությունները իրենց դերն են ունենում ու եթե երգիչը մի փոքր էլ սխալ երգի, խիստ մոտենալ պետք չէ, որովհետև դա յուրաքանչյուրի հետ էլ հաստատ կլինի»:

Life.panorama.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0