a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նարինե Զարիֆյանի երգը հաղթանակ է պարգևել երգչուհի Մարիաննա Լիմային. կոմպոզիտորը նույնպես արժանացել է պատվոգրի

lima_zarifyan

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայացել է «Flowers of life» երգի միջազգային մրցւյթը, որին մասնակցել է ավելի քան 250 մասնակից աշխարհի տարբեր երկրներից:

Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացրել է երգչուհի Մարիաննա Լիման, ով կատարել է իտալացի կոմպոզիտոր Ջիաննի Նեպիի և Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի՝ «Mercy on me» երգերը: Ի դեպ, վերջինս գրվել է հատուկ այդ մրցույթի համար, որն արժանացել է Ժյուրիի բարձր գնահատականին: Երկու երգերի փայլուն կատարումն ապահովել է Մարիաննա Լիմայի հաղթանակը Սեուլում, ինչը դարձել է երգչուհու՝ թվով 13-րդ հաղթական մրցանակը:

Նշենք, որ մրցույթի կազմակերպիչների կողմից կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը նույնպես արժանացել է պատվոգրի՝ միջազգային երգարվեստում ունեցած ավանդի համար:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0