a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկում է Նունե Եսայանի բարեգործական համերգաշարը Եվրոպայում

11420985_10152736855996292_5074964037987287907_o

ՀՀ սփյուռքի նախարարության և Եվրոպայի հայ համայնքների Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի նախաձեռնությամբ «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» նշանաբանով մեկնարկում է Նունե Եսայանի բարեգործական համերգաշարը Եվրոպայում՝ Նիկոսիայում (Կիպրոս), Աթենքում (Հունաստան), Վիեննայում (Ավստրիա), Մյունխենում, Համբուրգում (Գերմանիա), Մարսելում (Ֆրանսիա): Համերգները, որի  ծրագրում ընդգրկված են հայկական ժողովրդական և հայրենասիրական երգեր, նպատակ ունեն համախմբելու և ոգևորելու համայնքները, ցույց տալու հայկական ժողովրդական երգերի գեղեցկությունն ու հուզականությունը, դրանց մեջ ամփոփված վերածննդի ու զարթոնքի  ոգին; ՀՀ սփյուռքի նախարարության և «Համազգային» հայ կրթական և մշակութային միության միջև կնքված համաձայնագրի շրջանակում «Համազգայինն» ամբողջությամբ ներգրավված է տարածաշրջանային համերգների կազմակերպման աշխատանքներում: Համերգներն ավելի մասսայական դարձնելու նպատակով կազմակերպչական աշխատանքներին ներգրավվել են նաև Գերմանիայում՝ «Հայաստան» հիմնադրամի տեղական մարմնի ղեկավարությունը, Մարսելում՝ «Մարսել- Պրովանս- Հայաստան- 2015» կազմակերպության հանձնախումբը և այլն:

ՀՀ սփյուռքի նախարարության տարածած տեղեկության համաձայն՝  Նունե Եսայանի բարեգործական ծրագրի ֆինանսական խնդիրները հոգում են «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական և «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամները: Համերգներից հասույթի դեպքում՝ (մի շարք համերգներ բացօթյա են լինելու) այն  կտրամադրվի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերին՝ ցեղասպանությանը նվիրված հետագա ծրագրերի իրականացման նպատակով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0