a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Music Drive» միջազգային ռոք փառատոնը հավակնում է դառնալ ամենամյա

Music_drive

«Music Drive» միջազգային ռոք փառատոնի արտասահմանցի մասնակիցներն արդեն ժամանում են Հայաստան: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը, նրանց թվում են ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում ելույթ ունեցող հայտնի խմբեր՝ Շվեյցարիայից, Շվեդիայից, Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից և այլն: Փառատոնի՝ ավելի քան 20 խմբերը հանդես կգան մարտի 24-26-ը: Համերգները տեղի կունենան Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կլինեն նաև ակումբային ելույթներ և բացօթյա համերգներ հարակից «Անգլիական» այգում:

-Պետք է գալ, լսել, տեսնել, հաճույք ստանալ և կարոտել՝ մտածելով, թե ե՞րբ է այն կրկնվելու,- փառատոնի նախօրեին կազմակերպված մամուլի ասուլիսում ասել է «Music Drive» միջազգային ռոք փառատոնի գլխավոր համակարգող Վարդան Գրիգորյանը: Փառատոնն, ըստ նրա, աննախադեպ է ժանրային ընգրկմամբ ու բազմազանությամբ:

-Միաժամանակ, նույն տարածքում՝ այսքան տարբեր խմբեր, տարբեր երկրներից: Երեք օր այս մթնոլորտում ապրելը մեզանում նորամուծություն է, և հուսանք, որ այն շարունակություն կունենա: Իրականում մենք քաղաքակիրթ աշխարհի կարևոր մաս ենք կազմում և միշտ եղել ենք այդպիսին: Պետք չէ փակվել, առանձնանալ: Պետք է հարաբերվել աշխարհի հետ: Փառատոնի գաղափարը, թերևս, սա՛ է,- ավելացրեց Գրիգորյանը։

«Music Drive» միջազգային ռոք փառատոնի նախաձեռնողն ու կազմակերպիչն են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և «Ռոք» ասոցիացիան: Աջակիցն է «Ազգային թատերական ստեղծագործական միավորումը»: «Music Drive» միջազգային ռոք փառատոնը Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ և հավակնում է դառնալ ամենամյա:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0