a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նիկոսիայում մեկնարկեց Նունե Եսայանի «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» կարգախոսով համերգաշարը

CY_Zypern_Lefkosia_Nikosia__Nicos__a_Lefkosa_

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական և «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամների աջակցությամբ օրերսՆիկոսիայում (Կիպրոս) մեկնարկեց Նունե Եսայանի «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» կարգախոսով համերգը:
Համերգը սկսվեց Նիկոսիայի Ս. Աստվածածին եկեղեցու կրտսեր երգչախմբի երգերով, որից հետո Նունե Եսայանը հանդես եկավ Կոմիտասի, Սայաթ Նովայի, ինչպես նաև հայկական ժողովրդական, հայրենասիրական սիրված երգերով:
Նունե Եսայանի համերգը կիպրահայության կողմից արժանացավ ջերմ ընդունելության:

Նշենք, որ համերգի հաջորդ օրը երգչուհին իր խմբի հետ մեկնեց Աթենք (Հունաստան), որտեղ այսօր՝ հունիսի 15-ին, տեղի կունենա նրա շրջագայության երկրորդ համերգը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0