a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/11/2014

Ո՞ւմ է նվիրված Քրիստինե Պեպելյանի հուզիչ տեսահոլովակը

christine_0

Քրիստինե Պեպելյանի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Իմ ընկեր» երգի հիման վրա, բուռն արձագանք ունեցավ: Այն հուզեց և արժանացավ անգամ այն մարդկանց դրական արձագանքին, ովքեր Քրիստինե Պեպելյանի և, առհասարակ, հայկական էստրադայի երկրպագուն չեն: Շատերը հետաքրքրվում են՝ ո՞ւմ էր  նվիրված այս տեսահոլովակը:

ESem.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ իրեն էլ են շատ տալիս այդ հարցը: «Նպատակը չի եղել սա անել կոնկրետ մեկի համար: Սակայն ես էլ իմ կորցրած ընկերներին եմ նվիրել այն, երգելիս իմ ընկերներին եմ հիշում՝ Վարդուհի Վարդանյանին, Մարկ Սաղաթելյանին… բոլոր նրանց, ովքեր գնացին ժամանակից  շուտ: Սա ընդհանուր մեծ գաղափար է: Ես էլ երգում եմ իմ կորցրած ընկերների համար, այն ընկերներիս համար, ովքեր այսօր կողքիս են, սիրում ու փայփայում եմ իրենց, փորձում եմ լավ ընկեր լինել նրանց համար»,- ասաց Քրիստինեն, ով շատ է հուզվել դրական մեկնաբանություններից:

 

 

Երգչուհին լիահույս է սպասել այս տեսահոլովակին, երկար ու մանրակրկիտ պատրաստվել: Նա նշեց, որ մոտ 3-4 ամիս միայն խոսել են ռեժիսորի հետ, ինչից հետո միայն սկսել են նկարահանումները: «Այնքան էմոցիաներ ունեի սրա հետ կապված: Սա այն բացառիկ դեպքն է եղել, երբ հետևել եմ բոլոր լրատվամիջոցներում տեղ գտած բացառապես բոլոր մեկնաբանություններին (սովորաբար ես այդպես չեմ անում, կարելի է ասել, անգամ, անուշադրության եմ մատնում դրանք): Կատարվեց մի շատ հետաքրքիր բան. այդ լավ մեկնաբանություններից վատացավ իմ ինքնազգացողությունը… այնքան հուզվեցի… մարդիկ գրում էին, որ արտասվում են երգից, տեսահոլովակից, իսկ ես արտասվում էի այդ քոմենթները կարդալուց: Գրողների մտքով երևի չի էլ անցնում, որ արտիստը կարող է կարդալ իրենց քոմենթն ու իր ամբողջ օրը փոխվի դրանից»,- ասաց Քրիստինեն՝ հավելելով, որ չի հանդիպել բացասական մեկնաբանությունների:

Երգչուհին կարևորում է այն հանգամանքը, որ գաղափարը ծառայել է նպատակին, միևնույն ժամանակ, նա նշեց, որ չէր կասկածում դրանում: «Ես շատ էի հավատում, որ սա այն էմոցիան չէ, որը  տեղ չհասնի: Գիտեի, որ շատերը սա ապրելու են, հիշեն իրենց ընկերներին: Ես ուզում էի, որ տեսահոլովակը թեկուզ մի քանի վայրկյան մտածելու, հիշելու առիթ դառնա բոլորի համար, և նրանք գնահատեն, այն մարդկանց, ովքեր իրենց կողքին են:

Սա ամենալավ ընկերական դրսևորումն էր, որը կարելի էր նկարել: Կարծում եմ՝ սա նվիրական, սրտացավ ընկերների մասին տեսահոլովակ է: Պատմությունը մի քիչ ավելի ֆիլմային ստացվեց: Ընկերական միջավայրում միշտ լինում է, չէ՞, մեկը, ով ամենահասնողն է, ամենաարագաշարժը, ամենասրտացավը: Մի քիչ ընդգծել ենք այդ կերպարը, որ բոլորը հիշեն իրենց ընկերներին, քանի որ իրականում կա այդ արդար, մարդկային լավ ընկերությունը: Իրականում էլ լինում են կորուստներ… վերջին տեսարանում, երբ երեք ընկերը շարունակում են իրենց կյանքն ու չորրորդի աթոռը դատարկ է լինում, խորհրդանշում է, որ կյանքում իսկապես կան անփոխարինելի մարդիկ, կան տեղեր, որոնք միշտ դատարկ են մնալու»,- նշեց Քրիստինեն:

Նրա փոխանցմամբ՝ տեսահոլովակի սցենարը ռեժիսորի՝ Արեն Բայադյանի գաղափարն է, սակայն տեսարանների հարցում նա հաշվի է առել Քրիստինեի կարծիքն, ու ամեն բան քննարկել են միասին: Երգչուհին շեշտեց, որ շատ ուրախ է Արենի հետ համագործակցելու համար. 3-4 րոպեանոց տեսահոլովակի համար մի ամբողջ թիմ է աշխատել:

Քրիստինեն նշեց, որ ինքն ընկերասեր է, շփման մեջ՝ կոմպրոմիսային,  գնահատում է, այն մարդկանց, ովքեր իր կողքին են, ում հետ սեղանի շուրջ է նստում, ճամփորդության մեկնում, սակայն խոստովանեց, որ ընկեր՝ բառի ամենալայն ու խոր իմաստով ինքն էլ քիչ ունի. «Կարծում եմ՝ բոլորիս համար էլ այդպիսիք մեկ-երկուսն են, եթե խոսքն ուղղակի ընկերական միջավայրի մասին չէ»:

Աղբյուրը՝ www.esem.am

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0