a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
20/05/2015

Ոչ թե ճշտի ու լավի ջատագովը եղանք, այլ կուլ գնացինք օտար քամիներին և հաստափոր դրամապանակներին

Culture.AM Tagakchyan1

Երգահան Մարինա Թագակչյանն, ով գրեթե մեկ տարի առաջ վայելեց մայրության բերկրանքն, արդեն վերադարձել է աշխատանքային ռիթմին: Այժմ վարում է տարբեր կորպորատիվ միջոցառումներ, համերգային ծրագրեր ու հարսանյաց հանդեսներ: Aysor.am-ի փոխանցմամբ այն հարցին, թե լավ երաժշտությունն այսօր որքանո՞վ է պահանջված, և արդյոք երգիչները լավ երգ գնելու համար գումար ծախսո՞ւմ են, նա պատասխանել է. «Լավ երաժշտություն ասվածն այսօր հարաբերական հասկացողություն է դարձել:
Վստահաբար, կարող եմ նշել, որ որակյալ մեղեդու և խոսքի համար գումար չի ծախսվում: Հետևաբար, մենք` երգահաններս (մեծամասնությունը), թմբիրի մեջ ենք: Հուսամ` ժամանակավոր»:
Այն դիտարկմանը, թե ո՞ւմ մեղքն ենք տեսնում երաժշտական ճաշակի առումով կորցված սերնդի հարցում, Մարինա Թագակչյանը պատասխանեց. «Մեր` այդ ժամանակահատվածում ստեղծագործող երգահաններիս: Մենք կամ թույլ ու անհետևողական գտնվեցինք, կամ եսասեր ու անսկզբունք: Ոչ թե ճշտի ու լավի ջատագովը եղանք, այլ Պարոնյանի հայտնի պիեսի անվանը համապատասխան` կուլ գնացինք օտար քամիներին և հաստափոր դրամապանակներին: Պարզ է, մենք օդով չէինք սնվելու, բայց արդյուքում ժառանգություն մնաց այն, ինչ կա»:

Մանրամասները՝ Aysor.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0