a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
22/04/2015

«Որդան կարմիրի» ուղերձն աշխարհին՝ The Voice of Tomorrow

Culture.AM Vordan-Karmir1

168.am-ի փոխանցմամբ Հայկական ալտերնատիվ-մետալ ռոք խումբ «Որդան կարմիրն» օրերս վերադարձել է ԱՄՆ-ի Օսթին քաղաքից, որտեղ մասնակցում էր միջազգային «Spotlight on SXSW 2015» փառատոնին: «Որդան կարմիրն» առաջին հայկական խումբն է, որը մասնակցում է այս փառատոնին: Խմբի վոկալիստ Վահան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ռեզյումեներն ուղարկել են՝ առանց հույսի, քանի որ այս փառատոնը շատ մեծ է և հայտնի, և իրենք չէին հավատում, որ իրենց կհրավիրեն: Հունվարին, սակայն, տղաներն էլեկտրոնային փոստի միջոցով հրավեր են ստացել և Մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ մեկնել են ԱՄՆ: Մինչ մեկնելը «Որդան կարմիրի» տղաները նշել էին, որ իրենց հիմնական նպատակներից է միջազգային հարթակում Հայաստանի անունը հնչեցնելը և Մեծ եղեռնի մասին իրազեկելը: Տղաները Ցեղասպանության 100-ամյակին նվիրված նոր երգ են գրել, որը հնչել է փառատոնի ընթացքում: Փառատոնում գրանցած հաջողությունների, հետագա գործունեության և, իհարկե, հարյուրամյակին նվիրված երգի մասին մենք խոսեցինք «Որդան կարմիրի» ողջ անձնակազմի հետ: Խոսելով փառատոնի ընթացքի և «Որդան կարմիրի» վրա ունեցած ազդեցության մասին՝ խմբի բաս-կիթառահար Դավիթ Գալստյանը նշեց, որ փառատոնն առիթ էր՝ նոր մարդկանց հետ ծանոթանալու ու կապեր հաստատելու համար: Դավիթը նախընտրեց իրադարձություններից առաջ չընկնել, բայց հույս հայտնեց, որ դեսպանատան դրական պատասխանը լսելուց հետո իրենք կվերադառնան Միացյալ Նահանգներ՝ արդեն համերգներ ունենալու նպատակով: Իսկ Պայքար Չախոյանը նշեց, որ փառատոնն իրականում շատ բան էր նշանակում իրենց համար:

Ավելին՝ 168.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0