a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
23/07/2015

Պաշտոնյաներն ու մեծահարուստները հրաժարվել են ֆինանսավորել «Մանկական Նոր ալիք» մրցույթի հեռարձակումը Հայաստանում

55478f954a182_medium

Օրերս Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցային համալիրում «Ճանապարհ դեպի նոր ալիք» խորագրով համերգով ուրախ տրամադրությամբ ճանապարհ դրվեց  այս տարվա «Մանկական Նոր ալիք 2015» մրցույթում Հայաստանի ներկայացուցչին՝ փոքրիկ երգչուհի, հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Քոչարյանին: Երգչուհի Նելլի Պողոսյանը, ով կազմակերպել էր այդ համերգը, տեղեկացրեց, որ  «Ճանապարհ դեպի նոր ալիք» խորագրով համերգին իրենց մասնակցությամբ Մերիին սատարել և ոգևորել են ոչ միայն անցած տարիներին «Նոր ալիք» մրցույթին մասնակցած երգիչ-երգչուհիները, այլ նաև նրա ընկերները:

«Երբ համերգը կազմակերպում էինք, մտածում էինք, որ ներկա կգտնվեն անցած տարիներին «Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող մեր բոլոր մասնակիցները՝ Էրիկ, Մաշա Մնջոյան, Սոնա Ռուբենյան, Գրիգոր Կյոկչյան, Նարեկ Մակարյանը, Էլինա Չոլախյանը, Դավիթ Վարդանյանը և այլք, բայց քանի որ մեր փոքրիկ Մերին շատերի կողմից է սիրված, նրան ողջունելու էին եկել նաև այլ երգիչ-երգչուհիներ, ովքեր իրենց կատարումներով միացան մեր համերգին և առավել գունեղ դարձրին Մերի Քոչարյանի տոնը, ի դեպ, համերգը վարում էր Անկան»,- պատմեց Նելլի Պողոսյանը, ով նաև «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Sweet baby» մանկական հաղորդման պրոդյուսերն է, որի հաղորդավարուհին հենց Մերի Քոչարյանն է:

«Այս տարի «Մանկական Նոր ալիք 2015» մրցույթը տեղի կունենա օգոստոսի 12-14-ը, որը, ցավոք հայկական ոչ մի հեուստաընկերություն չի հեռարձակի, փոխարենը մենք կարող ենք այդ մրցույթին հետևել ռուսական հեռուստատեսությամբ»,-հավելեց Նելլին:

Այս հարցի շուրջ Նելլին հավելեց, որ հայկական հեռուստաընկերությունների կողմից մրցույթը չհեռարձակելու արդյունքում մի շարք խնդիրներ են առաջացել։

Ավելին՝ Life.panorama.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0