a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
21/01/2015

Սոնա Շահգելդյան.“Քանի որ երկուսս էլ սիրում ենք, որոշեցինք ոչինչ չփոխել”

textim_1421832731_1819559_ts1421832797

Սոնա Շահգելդյանն ու Սևակ Ամրոյանը շուտով կներկայացնեն “Սարերի հովին մեռնեմ” հայտնի երգի տեսահոլովակը: Հովհաննես Բադալյանի մշակմամբ հայկական ժողովրդական երգը նրանք ձայնագրել են դեռ 2012 թվականին, միասին կատարել տարբեր համերգների ընթացքում:

Սևակի փոխանցմամբ` զբաղվածության պատճառով տեսահոլովակի նկարահանումը հետաձգվում էր, սակայն որոշել էին ձայնագրությամբ չսահմանափակվել.“Ամեն մեկս մեր անհատական գործունեությամբ էինք զբաղվում եւ ժամանակ չէինք տրամադրում, բայց կարծում եմ` ճիշտ ժամանակին նկարահանվեց: Սոնայի էներգիայի ու հումորի շնորհիվ մեկ ամբողջ օր լավ տրամադրություն ունեցանք, ծանր աշխատանքային օրը թեթեւ անցավ: Գնահատում եմ  նրան որպես լավ երգչուհի եւ լավ մարդ”:

Սոնան էլ նշել է, որ սիրում է երաժշտական տարբեր ոճերում զուգերգեր կատարել. “Այս երգը դեռ դուետի տեսքով չի հնչել, քանի որ երկուսս էլ սիրում ենք, որոշեցինք ոչինչ չփոխել: Ինձ համար այն մնայուն արժեք է: Երկար քննարկումներից ու նախապատրաստվելուց հետո սկսեցինք նկարահանումը, բացի մեզնից նկարահանվել են դերասաններ, որոնք կներկայացնեն հետաքրքիր պատմություն”:

Մանրամասները՝ Bravo.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0