a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կայացել է հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը

vigen

Ապրիլի 20-ին Երևանում կայացել է հայկական ժողովրդական երգերի երիտասարդ  հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանի առաջին «Արձագանքներ» («Echoes») խորագրով ձայնասկավառակի շնորհանդեսը։ Ինչպես Culture.AM-ին հաղորդում են ՀՀ սփյուռքի նախարարությունից, շնորհանդեսին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի ամերիկայն համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, «Pomegranate music»-ի հիﬓադիր-տնօրեն Րաֆֆի Մենեշյանը, մտավորականներ, արվետագետներ, հյուրեր:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհավորելով երգչին՝ առաջին ձայնասկավառակի թողարկման առթիվ, նախարարը կարևորեցլն է հայկական մշակույթի, ժողովրդական երգերի պահպանումը և բարձրարվեստ մատուցումը: Նա մասնավորապես նշել է․ «Ուրախ եմ, որ այստեղ, այս մշակութային կենտրոնում, որտեղ թևածում է հայ մշակույթի շունչը, որտեղ ցուցադրված են Լևոն Դեր-Պետրոսյանի գորգերի հավաքածուն և բիզնես մշակույթը, որտեղ սփյուռքահայերը գեղեցիկ ու ջերմ անկյուն են ստեղծել, մասնակից եմ գեղեցիկ իրադարձության: Այսօրվա հերոսը Վիգեն Հովսեփյանն է, ով իր կատարումներով արդեն գրավել է հայ հանդիսատեսին: Երկու տարի առաջ Վիգենի կատարումները լսել ու հիացել է «Pomegranate music»-ի հիﬓադիր-տնօրեն Րաֆֆի Մենեշյանը: Վիգենի ու Ռաֆֆու համատեղ ջանքերով էլ այսօր ձեր դատին է ներկայացվել այս սկավառակը: Շնորհավորում եմ:  Սիրով ուզում եմ պարգևատրել Րաֆֆի Մենեշյանին ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով, որը շնորհվում է Հայաստանում և Սփյուռքում բարեգործական և հասարակական գործունեություն   ծավալելու, հայապահպանության  գործում առանձնահատուկ  ծառայությունների, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի  միջև գործուն կապերն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության   զարգացման շրջանակներում մեծ ավանդի համար:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0