
19/05/2017
|
«Trio Mandili» վրացական ֆոլկ խումբը համերգով հանդես կգա Երևանում

«Trio Mandili» վրացական ֆոլկ խումբն առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանում: Հունիսի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգին խումբը կներկայացնի նաև հայերեն ստեղծագործություն: Երեկոյի ընթացքում նախատեսված են նաև այլ անակնկալներ:
Երեք վրացուհիները տարիներ առաջ երազել անգամ չէին կարող այսպիսի հաջողության մասին: Նրանք իրենց «Apareka» երգի համար սելֆի-տեսանյութ նկարահանեցին և ներբեռնեցին այն համացանց: Արդյունքում աղջիկների անկեղծ ու խարիզմատիկ տեսահոլովակը միլիոնավոր դիտումներ գրանցից՝ նրանց բերելով մեծ ճանաչում:
Տրիոն վերջերս ձայնագրել է իր անդրանիկ` «With Love» ալբոմը: Այս ալբոմի անվանումը պատահական չէ ընտրված.մարդկանց, երաժշտության ու կյանքի նկատմամբ սիրով լցված` խումբը շրջագայություններով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում: