a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Փոքրիկ ղարաբաղցին» Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք» մրցույթում

poqrik kharabaghci

Ղրիմի «Արտեկ» կենտրոնում ամռանը կայանալիք «Նոր ալիք-2016» մանկական երաժշտական մրցույթին Հայաստանը կներկայացնի Միքայել Գրիգորյանը, ով հանդիսատեսին հայտնի է   «Փոքրիկ ղարաբաղցի» երգով :

«Արցախի ձայներ»-ի  ֆեյսբուքյան պաշտոնական էջի տարածած տեղեկատվության համաձայն, «Փոքրիկ ղարաբաղցին» Մոսկվայում կայացած «Նոր Ալիք-2016» մրցույթի կիսաեզրափակիչ փուլում փայլուն հանդես գալով կարողացել է գրավել Ժյուրիի ուշադրությունն ու այդկերպ դառնալ Հայաստանի «պատվիրակը» հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլում:

Հավելենք միայն, որ «Նոր Ալիք-2016»-ի  եզրափակիչ փուլը կկայանա օգոստոսի 11-ից 13-ը:

 

Լուսանկարը՝ «Արցախի ձայներ»-ի ֆեյսբուքյան էջի

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0