a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Քիմ Քարդաշյան.«Ես երբեք ինձ այդպես տանը չէի զգացել, ինչպես Հայաստանում»

kim-kardashian4--d

Հեղինակավոր «Live! With Kelly & Michael» շոոի հյուրն այս անգամ եղել է հայազգի հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանը: 1983 թվականից մինչ այսօր «Live! With Kelly & Michael»  շոուն հյուրընկալել է հազմաթիվ աշխարհահռչակ աստղերի, դեմքերի, քաղաքական գործիչների:
Անդրադառնալով վերջին հաղորդմանը նշենք, որ Շուուի ժամանակ  Քիմ Քարդաշյանը պատմել է իր   Հայաստան կատարած  այցելության մասին ու  նշել, որ անգամ իր ծնողներն ու տատերն ու պապերը չեն եղել Հայաստանում.բայց  միշտ խոսել են Հայաստանի, հայի  մասին:

– Ես Հայաստան գնացի ամուսնուս, դստերս, քրոջս և զարմուհիներիս հետ։ Ես անգամ Նորթին մի քանի հայերեն բառ եմ սովորեցրել։ Հայաստանում մենք միշտ հայկական ուտեստներ էինք փորձում։ Ես երբեք ինձ այդպես տանը չէի զգացել, ինչպես Հայաստանում։ Իսկ Երուսաղեմի հայկական եկեղեցում դստերս կնքելը պարզապես սուրբ եւ վեհ իրադարձություն էր։ Ես երբեք նման զգացողություններ չէի ապրել»:

Քիմ Քարդաշյանը խոսել է նաև Քանիե Ուեսթի Երևանյան հայտնի համերգի մասին
– Վերջին օրը՝ երեկոյան ժամը 11-ին, Քանիեն ինձ արթնացրեց և ասաց, որ մտադիր է համերգ տալ։ Ամեն ինչ շատ արագ ստացվեց: Մենք այդ մասին հայտարարեցինք Twitter-ում և չէինք ակնկալում, որ 30 րոպե անց հինգ հազար մարդ կհավաքվի լճի մոտ։ Սա պարզապես անհավանական էր, քանի որ երբեք համաշխարհային մեծության աստղ անվճար համերգ չէր ունեցել այնտեղ։ Իսկ հետո Քանիեն ցատկեց լիճը, և նրան հետևեցին երկրպագուները։ Ուղղակի անկրկնելի էր…

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0