a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայ հանդիսատեսի ջերմությունը «Okean Elzy»-ին «ստիպեց» համերգից հետո համերգ տալ

OCEAN (8)

«Խցանումների պատճառով մենք իջանք ավտոմեքենայից և ոտքով հասանք այստեղ` ձեզ մոտ»,- բեմ բարձրանալուց անմիջապես հետո երևանյան համերգը մեկ ժամ ուշացումով սկսելու պատճառը համառորեն սպասող հանդիստեսին բացատրեց «Օկեան էլզի» (Okean Elzy) ռոք խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը:

Համաշխարհային հռչակ վայելող ուկրաինական «Океан Ельзи» ռոք խմբի հունիսմեկյան համերգը կայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգիային համալիրում: Հանդիսատեսի մեջ կային նաև այլազգիներ (հիմնականում` ուկրաինացիներ), ովքեր հատուկ խմբի համերգին ներկա գտնվելու համար էին ժամանել Հայաստան:

Քանի որ խումբն առաջին անգամ էր մեծ համերգով ելույթ ունենում Հայաստանում, կատարեցին երգեր ինչպես իրենց նոր ալբոմից, այնպես էլ հներից, որոնք ավելի սիրված են հայ հանդիսատեսի կողմից:

Համերգի ժամանակ Սվյատոսլավ Վակարչուկը պատմեց Փարիզում բնակվող մի աղջնակի մասին, ով ծանր հիվանդ է. «Վերջերս իմացա այդ աղջնակի մասին և որ նա շատ է սիրում մեր երգերը: Ցավոք, Փարիզում կայացած մեր համերգի ժամանակ չստացվեց հանդիպել նրան, բայց այսօր նրա մայրն այստեղ է: Քանի որ աղջիկը հայկական ընտանիքից է, միայն հայերեն և ֆրանսերեն գիտի, բայց նրա մայրիկի միջոցով հեռախոսով շփվեցինք իրար հետ, և նրա տրամադրությունը բարձրացավ»,- ներկայացրեց նա և, ցույց տալով այն բարձրախոսին փաթաթված շարֆը, որով երգում էր, ասաց, որ աղջնակի նվերն է իրեն. «Ես փոքրիկին ասել եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Եկեք միասին դրական էներգիա ուղարկենք այդ ընտանինքին և աղջնակին, որ նա շուտ լավանա և միասին երգենք այն երգը, որ միշտ երգում ենք, երբ շատ դժվար է, բայց չի կարելի հանձնվել»:

Հանդիսատեսի ջերմ ընդունելությունը խմբին «ստիպեց» համերգի ծրագրային մասի ավարտի հետո 4 անգամ նորից բեմ բարձրանալ, և հետո ներկաների մեծ մասն արձանագրեցին` «նա բիսը» ավելի լավն էր: Հնչեցին «На небі», «Без бою», «Обійми» «Така, як ти» և այլ հիթային երգեր, որոնք երգիչը կատարեց հանդիսատեսի հետ միասին. բեմից դահլիճ, դահլիճից բեմ էներգիայի մեծ ալիք էր փոխանցվում: Ընդունելությունից ոգևորված` Սվյատոսլավ Վակարչուկը խոստացավ` նորից են գալու Հայաստան:

Անի Ռափյան
ֆոտոշարքն՝ այստեղ

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0