a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
07/02/2015

«Daily Mail»ը Ներկայացրել Է Քիմ Քարդաշեանի Նախնիների Ցեղասպանութիւնից Փրկուելու Պատմութիւնը

0207kim-300x240

Ամերիկեան հեռուստաստղ Քիմ Քարդաշեանի նախնիները հրաշքով են փրկուել Հայոց Ցեղասպանութիւնից եւ յայտնուել ԱՄՆում: Ամերիկեան «Daily Mail» թերթն անդրադարձ է կատարել Քարդաշեանի նախնիների պատմութեանն ու ներկայացրել դեռեւս չհրապարակուած փաստաթղթեր, թէ ինչպէս են Քարդաշեաները իւրայատուկ կերպով փախել Առաջին աշխարհամարտից եւ Հայոց Ցեղասպանութիւնից:
«Արմենփրէս»ի փոխանցմամբ, «Daily Mail»ը գրում է, որ այդ ժամանակ Քարդաշեանները եղել են Քարդաշովս՝ ռուսական տարբերակով: Ընտանիքը լքել է Արդահանի գաւառի հայրենի Կարակալա գիւղը 19րդ դարի վերջին եւ ուղեւորուել Գերմանիա: Քիմի ապուպապ Թաթոս Քարդաշեանը լքել է Կարակալան 1913թ.ին: Նա Գերմանիայից տեղափոխուել է Ամերիկա եւ սկսել նոր կեանք:
«Սարսափելի Ցեղասպանութիւնից փրկուած Քարդաշեանները մէկ դար անց դարձել են Ամերիկայի ամենաազդեցիկ ընտանիքներից մէկը, որի ներկայացուցիչներից ամենայայտնին Քիմն է, ով յայտարարել է, թէ այս տարի՝ ոճրագործութեան հարիւրամեայ տարելիցին, առաջին անգամ այցելելու է Հայաստան: Նրա ճոխ ապրելակերպը, թանկարժէք տները, միլիոնաւոր հետեւորդները չէին լինի, եթէ նրա նախնիները անտեսէին մարգարէի զգուշացումները: Շատ հայեր, ովքեր ականջ չարեցին վերահաս պատերազմի եւ յեղափոխութեան զգուշացումներին՝ սպաննուեցին», գրում է պարբերականը:
Էրզրումից հեռացածների շարքում էր Քիմի միւս ապուպապ Յովհանես Միրոյեանը, ով ծնուել էր 1844թ.ին: Յովհաննէս Միրոյեանն ամուսնացել է Լուսիա Չորբաջեանի հետ 1867թ. Էրզրումում: Նրանք Էրզրումից փախել են դստեր՝ Վարդանուշի հետ: Վարդանուշի աղջիկը՝ շիկահեր Հայկուհի Առաքէլեանը, ով առաւելապէս յայտնի է Հելեն անունով, ծնուել է 1917թ. ԱՄՆում: Հելենը Քիմի տատիկն է:
«Հելենն Ամերիկայում ամուսնանում է Քարդաշեանների տոհմից Թաթոս Քարդաշեանի որդու՝ Արթուր Քարդաշեանի հետ, եւ նրանք սկսում են ԱՄՆում մսի փաթեթաւորման ամենամեծ բիզնեսը: Հելենի եւ Արթուրի որդին՝ Ռոբերտը, ով յայտնի իրաւաբան էր, ամուսնանում է Քրիս Հոգթոնի հետ: Ռոբերտ Քարդաշեանը մահացել է 2003թ.՝ ստամոքսի քաղցկեղից: Քիմի տատիկն ու պապիկը մահացել են Կալիֆորնիայում, 2008 եւ 2012թթ.», յայտնում է «Daily Mail»ը:

 

Ավելին՝ Asbarez.com կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0