a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
12/03/2015

System of a Down-ը գնում է Մոսկվա, հետո կգա Հայաստան.

Culture.am System

Հայտնի ամերիկյան System of a Down խումբը գնում է Ռուսաստան, որպեսզի համերգով հանդես գա երկրի մայրաքաղաքում: Ռուսական Dni.ru կայքի փոխանցմամբ՝ «Արթնացեք հոգիներ» համերգաշարի շրջանակներում ապրիլի 20-ին հայտնի ռոքերները ելույթ կունենան Մոսկվայում՝ «Օլիմպիական» սպորտային համալիրում: Սա System of a Down-ի առաջին համերգը չէ Մոսկվայում: Նրանք ելույթ են ունեցել 2011 եւ 2013 թվականներին: Վերջին հարցազրույցում խմբի մենակատար Սերժ Թանգյանը ասել է, որ 2015 թվականի համերգաշարը յուրահատուկ է լինելու: Համերգաշարի վերջին՝ անվճար, համերգը կլինի Երեւանում, որտեղ խումբը ոչ մի անգամ ելույթ չի ունեցել: Սերժ Թանգյանը, մասնավորապես, ասել է. «Մենք նաեւ համացանցում, ամբողջ աշխարհի համար, անվճար ուղիղ կհեռարձակենք Հայաստանի համերգը:

Ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0