a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
03/04/2015

System of a Down-ը Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը կսկսի ապրիլի 6-ին` լոսանջելեսյան համերգով

Culture.AM System

«Գրեմմիի» մրցանակակիր System of a Down ռոք խումբը պաշտոնապես մեկնարկել է իր Wake Up the Souls («արթնացրու հոգիները»)  համաշխարհային համերգային շրջագայությունը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը: Ինչպես գրում է Newsweek-ը` համերգաշարի մեկնարկի մասին երաժիշտները հայտարարել են երեկ տեղի ունեցած ասուլիսում:
Ինչպես գրում է պարբերականը` սա առաջին անգամն է, որ ամերիկյան ռոք խումբը, որի բոլոր անդամները Ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգներն են,  ելույթ կունենա  երկրում: Համերգային շրջագայությունը մեկնարկում է ապրիլի 6-ին` լոսանջելեսյան համերգով: Շրջագայության ընթացքում ռոք խումբը ելույթներով հանդես կգա Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում, որոնց կհաջորդի երևանյան համերգը Հանրապետության հրապարկում՝ ապրիլի 23-ին:

 

 

 

Ավելին՝ Tert.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0