a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

System of a Down. Հպարտություն առաջացնող համերգ, որ դեռ երկար կհիշվի

Culture.am SOAD (6)

Եզակի, բացառիկ, աննկարագրելի, իմաստավոր, սպասված, հագեցած, արժանի…Էլի կգտնվեն բառեր, որ նկարագրեն այն հիանալի երեկոն, որը պարգևեցին SOAD-ի հայ երաժիշտները ապրիլի 23-ին: 23 տարի առաջ հիմնադրված խումբը, որը 3 տարի անց սկսեց կրել SOAD անվանումը, իսկական տոն պարգևեց : Ու անգամ հորդառատ անձրևը չկարողացավ խանգարել հայ երիտասարդությանը. մնացին կանգնած, բարձրացրեցին եռագույնն ու…տոնը սկսված էր:

Իրական ապտակ  հեղինակավոր Գրեմմի և  MTV Erurope muisc Awards-ի մրցանակակիրների կողմից թուրքական կառավարությանը: Եռամաս այս համերգն ընդմիջվում էր տեսանյութերով, որտեղ անդրադարձ էր կատարվում մարդկության մեջ ամենածանր հանցագործության՝ Ցեղասպանության երևույթի մասին: “Արթնացրեք հոգիները” խորագիրը կրող 2 ժամանոց համերգն, իրոք, էլեկտրաշոկ էր աշխարհին ՝ հոգիներն արթնացնելու համար: Դե, իսկ System-ի տղաները՝ կիրթ և համեստ Սերժ Թանկյանի գլխավորությամբ, չմոռացան երկրպագուներին ներկայացնել իրենց երգացանկից բացի հատվածներ նաև «հայկական համ ու հոտից»՝  «Սարդարապատ», «Ղափամա», «Աման Թելո» երգերից: Ու անգամ եթե այս հիանալի երգերն էլ չհնչեին նրանց կատարմամբ, կամ չարտասանվեին գոնե մեկ  հայերեն բառ նրանց կողմից, մեկ է, նրանց անվերջ պետք է հայտնել շնոհակալություն: Ու դարձյալ քաղաքական պայքարի նժարն  արվեստի, կրոնի, մշակույթի շնորհիվ թեքվեց մեր կողմը: SOAD-ն այս կարևոր պահին “տուն վերադարձավ” ու բռնեց իր հայրենակիցների ձեռքը.

– Եվ մենք՝ որպես փրկվածների ազգ, պետք է հանդիպենք այլ երկրների իշխանություններին՝ հավասարը հավասարի պես, առանց այս կամ այն երկրի հաճախորդ լինելու: Մենք երկար ճանապարհ ենք անցել: Եվ չնայած այն հանգամանքին, որ մենք անցել ենք Հայաստանի 20–ամյա անկախության ճանապարհը, բայց մենք, գրողի տարած, դեռ լիքը բան ունենք անելու: Եվ այս ամենի համար պատասխանատու է Հայաստանի իշխանությունը, ով պետք է երկրում ներդնի քաղաքացիական հասարակության սկզբունքը, հրաժարվի ինստիտուցիոնալ անարդարությունից և կանգնեցնի երկրի բնակչության սարսափելի նվազումը, -Սերժ Թանկյանի խոսքերն էին հենց համերգից, համերգի ավարտից րոպեներ առաջ: Սրտանց ասված խոսքեր ու սրտացավության մի մեծ ալիք, որն արտահայտեց  լեգենդար խմբի ոչ պակաս լեգենդար առաջատարը: Իսկ  հավաքված 50.000-ից ավել ժողովուրդն այս խոսքերին արձագանքեց բուռն ծափողջույններով

Ի դեպ, SOAD-ն արդեն “արթնացրել էր  հոգիներ” Անգլիայում,  Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, օրեր առաջ նաև Ռուսաստանում: Աշնանը նախատեսվում են խոր քնից արթնացումներ Բրազիլիայում և Արգենտինայում:

Հային բնորոշ առատաձեռնության նոտաներով էլ համերգն ավարտվեց. Ջոն Դոլմայանը ողջ համերգի ընթացքում փայլուն հնչողություն արտաբերած հարվածային գործիքն իր “մաս-մաս” արեց ու “բաժանեց” երկրպագուներին: Մեկը համերգից հետո տարավ հարվածային փայտիկը, մյուսը ծնծղան, երրորդներն էլ իրենց հետ տարան անմոռանալի հուշեր, գիտակցելով, որ նման բան , հաստատ, ամեն օր չի լինում…

Լուսանկարները՝  Մարիամ Ղազանչյանի  (Culture.AM)
Culture.am SOAD Culture.am SOAD (1) Culture.am SOAD (2) Culture.am SOAD (3) Culture.am SOAD (4) Culture.am SOAD (5) Culture.am SOAD (6) Culture.am SOAD (7) Culture.am SOAD (8) Culture.am SOAD (9) Culture.am SOAD (10) Culture.am SOAD (11)

Համերգի տեսանյութն՝ այստեղ:

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0