a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
23/05/2015

«Ահուսարսափ» հայկական «Մարտապարի» ժամանակ

Martapar

Վերջերս Օրյոլ քաղաքում տեղի ունեցած ԱՊՀ երկրների 10-րդ Դելփյան խաղերից հայաստանյան պատվիրակությունը, մասնակցելով 11 անվանակարգերում, շահեց 7 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ: Հայկական ազգային դելփյան խաղերի կոմիտեի նախագահ Ալեքսան Զաքարյանը «Առավոտ»-ին հայտնեց, որ Հայաստանը խաղերին մասնակցում է 2002-ից և մեր պատվիրակության կազմում, առաջին անգամ ընդգրկել են ՀՀ պաշտպանության նախարարության «Սարդարապատ» պարի անսամբլը (լուսանկարում), քանի որ այս տարի խաղերը նվիրված էին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին: «Անսամբլը «Ազգային պար» անվանակարգում մրցելով 15 կոլեկտիվների հետ, ներկայացրեց 4 համար՝ «Հաղթանակի պարը Բեռլինում», «Մարտապար», «Վարդանանք» եւ հատված «Արցախյան հերոսամարտ» ներկայացումից: Պարերի խորեոգրաֆիան անսամբլի հիմնադիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանինն է, որն անդադար ուսումնասիրում է համաշխարհային պարարվեստը, այդ թվում՝ ռազմի պարերը:
Նշենք նաեւ Արուսյակ Փայտյանի հեղինակած ազգային տարրերով զգեստների դիզայնը, խորեոգրաֆ Վլադիմիր Շահվերդյանի աշխատանքը:
Իսկ թե ի՜նչ կատարվեց հատկապես անսամբլի ներկայացրած «Մարտապարի» ժամանակ, պետք էր տեսնել: Այնքան ակնհայտ էր մեր զինվոր-պարողների մարտատենչ ոգին, որ հանդիսատեսի մոտ կարծես «ահուսարսափ» էր տարածվել, թվում էր՝ շունչները պահել են…»,- ներկայացրեց պարոն Զաքարյանը: Հավելեց, թե «Սարդարապատը» արժանացավ ոսկե մեդալի, այն դեպքում, երբ ժյուրիի 6 անդամից 4-ը մուսուլման էր, այդ թվում՝ Թուրքիայի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը:

Ավելին՝ Aravot.am կայքում

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0