a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
21/05/2015

Արմեն Աշոտյան. «Ազգային երգ ու պար» առարկայի նպատակն արհեստավարժ պարողներ և երգիչներ պատրաստելը չէ»

Culture.AM ազգային երգ ու պար

Այն դպրոցները, որոնցում ընթացիկ ուստարում ներդրվել էր «Ազգային երգ ու պար» առարկան, այսօր Երևանի թիվ 200 հիմնական դպրոցում հանդես եկան հաշվետու համերգով: 13 դպրոցների 5-րդ դասարանցիները կատարեցին մեկական պար՝ ցուցադրելով մեկ տարվա ընթացքում իրենց յուրացրածը: «Ազգային երգ ու պար» առարկայի փորձարկումը հանրակրթական դպրոցներում ոչ այնքան կրթական ծրագիր է, որքան ազգային ինքնության պահպանման հերթական քայլ»,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա դիտարկմամբ՝ տեխնիկական և տեխնոլոգիական ներկա դարաշրջանում մեծ վտանգ կա, որ կրթությունը կարող է կորցնել ազգային ոգին:
Ազգային երգ ու պար» առարկան գալիս է  լրացնելու այն առարկաների ծաղկեփունջը, որ մենք ներդրել ենք, որպեսզի մեր երեխաները ոչ միայն կարողություն և հմտություն ձեռք բերեն, այլև իրենց մեջ կրեն ազգային ինքնության վրա խարսխված արժեքներ»,- ասաց Ա. Աշոտյանը՝ ընդգծելով, որ ծրագրի նպատակը ոչ թե արհեստավարժ պարողներ և երգիչներ պատրաստելն է, այլ ազգային ինքնագիտակցությամբ քաղաքացի դաստիարակելը:

Հիշեցնենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է ընթացիկ ուսումնական տարվա սկզբին, հանրապետության 13 դպրոցներում: Առարկայի ուսուցումն սկսվում է հինգերորդ դասարանից և կավարտվի յոթերորդ դասարանում:

Մանրամասները՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0