a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արշիլ Գորկու կյանքի վերջին տարիները՝ նոր բալետային ներկայացման հիմքում

the_boys

«Հզոր զգացմունքներ» պարային խմբի «Արշիլ Գորկի» բալետային բեմադրության մեջ ներկայացվել են Արշիլ Գորկու կյանքի վերջին տարիների դրվագները։
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է խմբի անդամ և ներկայացման հեղինակ Արսեն Մեհրաբյանը:
«Շատ ուրախ եմ, որ երկար տարիներ այս թեման ուսումնասիրելուց հետո ի վերջո կարող եմ ամբողջական բեմադրություն ներկայացնել Հայաստանում: Ինձ համար Արշիլ Գորկին ամենամեծ հայ արտիստներից մեկն է: Դեռևս 2006թ-ին Արշիլ Գորկու հետ կապված մի փոքրիկ բան էի բեմադրել, և այդ ժամանակից սկսած ձգտում էի ավելի մեծակտավ գործ ներկայացնել հանդիսատեսի դատին»,- ասել է Մեհրաբյանը և հավելել, որ Հայոց ցեղասպնության 100-րդ տարելիցին նվիրված «Արշիլ Գորկի» բալետը լինելու է մեկ գործողությամբ, որտեղ ներկայացվելու են Արշիլ Գորկու ողբերգական վերջին տարիները, երբ նա երեք անգամ փորձել է ինքնասպան լինել, իրենից հեռացել են կինն ու երեխաները, այրվել է արվեստանոցը, ինչպես նաև նրա ծանր դեպրեսիան։
Արտիստը, ով հանդես է գալիս Շվեդիայի թագավորական բալետի թատրոնում, ուրախություն հայտնեց, որ այս ներկայացման պրեմիերան հաջողվել է իրակնացնել, առաջին հերթին, Հայաստանում, և հույս հայտնել է, որ հնարավորություն կլինի այն ներկայացնել այլ երկրներում ևս:

Նշենք, որ «Արշիլ Գորկի» բալետային ներկայացման պրեմիերան տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ հուլիսի 9-ին և 10-ին: Երեկոյի առաջին հատվածում հանդես կգա Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը, որը կներկայացնի Նորայր Մեհրաբյանի «Հերոսական բալլադը»:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0