a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բելգրադում կայացած միջազգային մրցույթից Հայաստանը վերադարձել է երրորդ մրցանակով

Ռիմա_Պիպոյան

Հայաստանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող Խորեոգրաֆիկ մանրապատումների միջազգային փառատոնից վերադարձել է երրորդ մրցանակով:

-Հունիսի 2-ին և 3-ին Բելգրադում կայացավ խորեոգրաֆների միջազգային մրցույթ, որտեղ ես և պարողներ Դավիթ Գրիգորյանը, Թագուհի Մարկոսյանը՝ անցնելով կիսաեզրափակիչ, հրավիրվեցինք Սերբիա։ 17 մասնակիցներին առաջ անցնելով՝ հայտնվեցինք եզրափակչում և գրավեցինք 3-րդ հորիզոնականը, ինչը մեծ հաղթանակ էր մեզ համար,-Culture.AM-ի հետ զրույցում պատմեց պարուսույց Ռիմա Պիպոյանը:

Հայ մասնակիցը ներկայացրել է մոդեռն բալետային ոճով բեմադրած պարային դուետ՝ 3.15 րոպե տևողությամբ:

-Բեմադրությունը դիտելուց հետո, հայտնի խորեոգրաֆ Ռադու Պոկլիտառուն շատ տպավորված էր ու ասաց, որ ինձ մեծ ապագա է սպասում: Համարը կոչվում էր “Blessed”, որը 3:15 րոպե տևողությամբ էր, ի տարբերություն մյուս երկրի ներկայացուցիչների՝ որոնց համարները մոտ 10 րոպե էին տևում:

Հայաստանի հետ միասին եզրափակիչ փուլ էին անցել Լեհաստանը, Գերմանիան, Սլովենիան, Իտալիան, Սերբիան, Ուկրաինան և այլ երկրներ: Ռիմա Պիպոյանը եղել է Հայաստանի միակ ներկայացուցիչը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0