a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Բերյոզկա» անսամբլը 40 տարի անց ելույթ է ունեցել Հայաստանում

Beryozka

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 40 տարի ընդմիջումից հետո  կայացել է Ն. Ս. Նադեժդինայի անվան պարարվեստի պետական ակադեմիական «Բերյոզկա» անսամբլի համերգը: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնի փոխանցմամբ` հայաստանյան բեմում «Բերյոզկան» ներկայացրել է այն ստեղծագործությունները, որոնց հանդիսատեսը մշտապես մեծ խանդավառությամբ է սպասում:

Արդեն գրեթե յոթ տասնամյակ «Բերյոզկան» ներկայացնում է ռուսական ժողովրդական պարերը: Անսամբլի տնօրեն Սերգեյ Ազովսկին, ում հայրը հայ է, նշել է, որ շատ երկար  են սպասել այս հանդիպմանը քանի որ մշտապես իմացել են, որ հայ հանդիսատեսը շատ նրբանկատորեն է զգում մշակույթը: 

«Բերյոզկա» անսամբլը մարտի 30-ին ևս մեկ համերգով հանդես կգա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև նախատեսված են հյուրախաղեր Լատինական Ամերիկայում:

Անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմայստերը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միրա Կոլցովան է:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0