a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Բերյոզկա» պարի անսամբլը ելույթ կունենա Հայաստանում

Beryozka

Մարտի 29-ին և 30-ին, ժամը 19:00-ին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Ն. Ս. Նադեժդինայի անվան պարարվեստի պետական ակադեմիական «Բերյոզկա» անսամբլը: Այս մասին հայտնում է Թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Անսամբլի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր բալետմայստերը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միրա Կոլցովան է: Արդեն գրեթե յոթ տասնամյակ «Բերյոզկան» ներկայացնում է ռուսական ժողովրդական պարերը և, ինչպես ժամանակին բնորոշել է անսամբլի գործունեությունը Ն. Ս. Նադեժդինան, իրենք մշտապես արտացոլում են ռուսական ժողովրդական արվեստի շքեղությունը: «Բերյոզկան» աշխարհի հեղինակավոր թատրոններում ամենից հաճախ ելույթ ունեցող ռուսական անսամբլներից է, և նրա արտիստներն ամենուր մեծ հպարտությամբ ներկայացնում են հատկապես իրենց սահուն քայլքն ու հանրահայտ շուրջպարը: Հայաստանյան բեմում երկու օր շարունակ «Բերյոզկան» կներկայացնի այն ստեղծագործությունները, որոնց հանդիսատեսը մշտապես մեծ խանդավառությամբ է սպասում:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0