a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արգենտինայում Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

Gusan Argentina Culture.am

Արգենտինան այն առաջին երկներից էր, որի սենատում բարձրացվեց Հայոց Ցեղասպանության ընդունման հարցը: Շուրջ 17 տարի առաջ էլ ընդունվեց բանաձև, որը դատապարտում էր Հայոց Ցեղասպանությունը: Այդ երկրի և Հայաստանի  միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են անկախացումից շատ քիչ ժամանակ անց: Ավելին, այդ երկրում պաշտոնապես ապրում է շուրջ 100 000 հայ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում մշակութային, կրթական ու գիտական կյանքում ինչպես ի օգուտ հայերի, այնպես էլ արգենտինացիների: Քիչ չեն նաև միջոցառումները՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Եվ ահա, հերթական միջոցառումներից մեկն էլ օրեր առաջ  Արգենտինայի Կորդովա նահանգի Սան Մարտին թատրոնում   Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը, պատմությանն ու հիշողությանը  նվիրված միջոցառումն էր, որին ներկա է գտնվել Կորդովայի փոխնահանգապետը` հայտնելով իր անկեղծ աջակցությունն ու երախտագիտությունը հայ համայնքին: Հայտնի է, որ ոգեկոչման միջոցառմանը ավելի քան 1000 մարդ է այցելել, որոնց թվում` քաղաքական, մշակութային և կրոնական գործիչներ:
Միջոցառման ընթացքում  ելույթ է ունեցել «Գուսան» ժողովրդական պարի համույթը, որը վերջերս ներկայացրել էր համայնքը Կոսկինի փառատոնում:

Երեկոյի ընթացքում ելույթով հանդես է եկել Կորդովայի հայ համայնքի նախագահ Էդուարդո Թորոսյանը, ով իր խոսքում  արժևորել է Արգենտինայի աջակցությունը հայոց հարցի  ճանաչման գործում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0