a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/06/2015

«Երանի շուտով գա այն բաղձալի պահը, երբ այլեւս հարկ չի լինի ուսուցանել հայ ավանդական երգն ու պարը»

Hovhannes_Dashtoyan

Հաճախ է խոսվում այն մասին, որ ազգային երգն ու պարը վտանգի տակ են գտնվում: Այսօր քիչ են այնպիսի խմբերը կամ մարդիկ, որոնք ձեռնամուխ են ազգային մշակույթի պահպանմանը: Դրանց մեջ կարելի է առանձնացնել «Կարին» ավանդական երգ ու պարի համույթին եւ նրա սաներին: «Կարինի»՝ ազգային պարը հայ երիտասարդության մեջ սերմանող սաներից է Հովհաննես Դաշտոյանը:
–Հովան, որտեղի՞ց եւ ե՞րբ սկսվեց Ձեր ուղին դեպի հայ ազգային պարարվեստ:
-Թող պատասխանս չափազանց վերացական չթվա, եթե ասեմ, որ իմ ուղին դեպի ազգիս ավանդական պարարվեստ սկսվեց դեռեւս հեռավո՜ր-հեռավոր անցյալից, երբ հայ մարդն առաջին անգամ պարեց: Սկսվեց այն ժամանակ, երբ հայ ավանդական մշակույթի մեծ երախտավոր Հայրիկ Մուրադյանը դարձավ կնքահայրս: Սկսվեց այն ժամանակ, երբ ծնողներս առաջին անգամ, տակավին գրկի երեխա լինելով, ինձ տարան Երեւանի պոլիտեխնիկական համալսարանում 1979 թվականից յուրաքանչյուր տարի տեղի ունեցող Ազգագրական երգ ու պարի փառատոնին (ուր բեմից հանդես էին գալիս ազգագրական մշակույթի ռահվիրա համույթները՝ «Ակունք», «Վան», «Մարաթուկ», «Սասուն»…), որն, ի դեպ, ազգագրական մշակույթի միակ լայնածավալ փառատոնն էր, որի կայացման ակունքներում կանգնած են մի շարք անմնացորդ-նվիրյալ հայորդիներ (որոնց թվում նաեւ հայրս՝ Ռոբերտ Դաշտոյանը) եւ որը շարունակում է իր ամենամյա ընթացքը՝ շնորհիվ Արկադի Դուրինյան անունով, թեեւ քչերին հայտնի, սակայն այս փառատոնի կազմակերպման հիմնական բեռն իր ուսերին տանող անհատի:

-Ի՞նչ է Ձեզ համար պարը:
-Պարել սկսելուցս ի վեր, ժամանակի ընթացքում պարի վերաբերյալ ինձ համար հետեւյալ բանաձեւումը ձեւակերպեցի՝ «մարմնի շարժումները պիտի սատարեն, որպեսզի մի՛տքն ու հոգի՛ն պարեն»: Պարը (այստեղ առաջնահերթորեն էթնիկ ավանդական պարի մասին է խոսքը) շատ դեպքերում անըմբռնելի խորքեր պարունակող մի երեւույթ է ինձ համար: Այն խորախորհուրդ մի միջոց է, որը հնարավորություն է տալիս պարողին իր մեջ արթնացնելու սեփական էության դեռեւս չբացահայտված շերտեր՝ հույզեր, մտապատկերներ, հոգեկան եռանդ… Պարը նաեւ կարելի է դիտարկել որպես գիտական սկզբունքների եւ բնության օրինաչափությունների վրա հիմնված հինավուրց մի համակարգ: Փառք Աստծո, որ ունեցել ենք եւ հիմա էլ ունենք մեր էթնիկ ավանդական պարերը գրառող բանահավաքներ, պարն ուսումնասիրող ազգագրագետ-մասնագետներ, որոնց անդուլ աշխատանքի շնորհիվ հնարավորություն ունենք ճանաչելու հայոց ավանդական պարը, նորանոր բացահայտումներ անելու հայոց պարի խորություններում…

Մանրամասները՝ Aravot.am կայքում

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0