a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Երբ հեռվում ես, կարոտը հագեցնելու միակ միջոցը հայեցի լինելն է, հայկական երաժշտություն լսելը, հայական պարը պարելը»

11297699_810067882376442_578228120_n

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի որոշմամբ 2014-ին  Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցն անվանակոչվել է ռուս նշանավոր գրող Մաքսիմ Գորկու անունով: Դպրոցի անվանակոչումը ՀՀ Վայոց ձորի մարզի և ՌԴ Նեժեգորոդի նահանգի միջև բարեկամության և համագործակցության արդյունքներից է:

Օրերս Նիժնի Նովգորոդի արվեստի մանկական թիվ 18 դպրոցը անվանակոչվեց անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով:
Նիժնի Նովգորոդի հայկական համայնքի ենթակայության ներքո գործող «Նաիրի» պարային համույթի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, պարուսույց ԱՆԱՀԻՏ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ պարային խումբը մասնակցել է դպրոցի անվանափոխությանը նվիրված հանդիսությանը: Անահիտ Սարիբեկյանը Պարի միջազգային խորհրդի (CID UNESCO) անդամ է, Վանաձորի պարային բաժամունքի նախագահը: «Նաիրի» պարային ստուդիա են հաճախում ամենատարբեր տարիքի մարդիկ: Համույթն ունի սիրողական և պրոֆեսիոնալ խմբեր: Այստեղ աովորում են  ազգային պարեր, գեղարվեստական ղեկավարի խոսքով`առանց աղավաղումների, բեմադրական տարրերի, որ ընդունված էր խորհրդային տարիներին, երբ  հայկական պարին խառնվում էին վրացական, արաբական շարժումներ ու ելևէջներ: Պարային ծրագրի երկրորդ մասում տեղ են գտել  Անահիտ Սարիբեկյանի բեմադրած պարերը:

«Նաիրի»-ն հիմնվել է 2007-ի մարտի մեկին: Այս տարիներին հանդես է եկել Բուլղարիայում, Հունաստանում, Ռուսաստանի գրեթե բոլոր քաղաքներում, ի իհարկե, Հայաստանում: «Հայաստանում ծնողներից շատերն ուզում են, որ իրենց երեխաները  լատինաամերիկյան պարեր սովորեն, ինչպե՞ս է, որ ռուսաստանյան հայերին գրավում է ազգային պարը»,-հետաքրքվեցի:

«Երբ  հեռվում ես, կարոտը  հագեցնելու միակ միջոցը հայեցի լինելն է, հայկական երաժշտություն լսելը, հայկական պար պարելը»,- ասաց Անահիտ Սարիբեկյանը:

Ի դեպ, պարային համույթում ուսանելու ընթացքում, այն երեխաները, ովքեր հայերենի չեն տիրապետում, ժամանակի ընթացքում սկսում են խոսել հայերեն:Անահիտ Սարիբեկյանը զրույցի ընթացքում նշեց, որ 2013-ի ապրիլի 29-ին` պարի միջազգային օրը  հայկական պարեր սովորեցնելու հրավեր է ստացել Թուրքիայի Զաքարյա քաղաքի համալսարանից: «Ես սովորեցնում էի Սասունի, Մուշի պարերը»,- ասաց  նա:

«Մասնագիտական վեճեր չէի՞ն լինում `որ պարն ումն է» հարցին ի պատասխան ասաց. «Մասնագետները չեն ասում` սա մերն է, ասում են`մենք էլ ունենք նման բան, բայց ի՞նչ եք կարծում,  ի՞նչ ակունքներ ունեն, որտեղի՞ց են սերվել այս պարերը: 2013-ին Աթենքում տեղի ունեցած պարի համաշխարհային կոնգրեսի ժամանակ ես ներկայացրի Քոչարին:  Թուրքերը, հույները մոտեցան ասեցին` մենք էլ ունենք Քոչարի: Սևծովյան բոլոր ժողովուրդները պարում են այդ պարը: Ասեցի շատ բարի, բայց կարող եք բացատրել` ի՞նչ է նշանակում Քոչարին, պատասխան տալ չկարողացան: Պատասխանը տվեցի ես»:
Անահիտ Սարիբեկյանը մասնակցել է նաև ապրիլի 24-ին Ստամբուլում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Պատմում է, որ սկզբում ոստիկանները շրջապատել էին հայերին` միջադեպերից խուսափելու համար, որովհետև քիչ հեռվում թուրքերից ու ադրբեջանցիներից կազմված մի խումբը դեմոնստրացիա էր անում. «Բայց  կես ժամ անց ոստիկանների շղթան ճեղքելով` հայերին միացան նաև թուրքերը, մոմեր վառեցին ու լուռ լսում էին պատարագը: Մոտ մեկ շաբաթ  Ցեղասպանությանն առնչվող ցուցանակներ էին  կախված: Ոչ ոք ձեռք չէր տալիս»:
Իսկ այ Ռուսաստանում հայերի  ցուցանակները պատռվում էին,  հայերին մեղադրում էին ազգամիջյան թշնամություն սերմանելու մեջ: Զրուցակիցս վտահեցրեց, որ այդ ամենը հրահրում էին տեղի ադրբեջանցիները. «Ադրբեջանցիները շատ կոպիտ, մանր,  հունից հանող  քայլեր են անում, օրինակ, կարող են համերգային ծրագրից հանել տան մեր հայկական համարը, դուդուկը, կամ հայկական «Սարի աղջիկը» երգել: Թուրքերն այլ մարտավարություն ունեն: Նրանք ձևացնում են, որ անտարբեր են, ասես ոչինչ իրենց շուրջը չի կատարվում»:

Ինչևէ, վերադառնանք բուն թեմային:  ՈՒրախալի է փաստել, որ դրսում ապրող մեր արվեստագետները փորձում են կենդանի պահել ազգային պարն ու հոգին, որ հեռավոր ռուսական քաղաքում պարում և աշխարհին հայկական երգ ու պար է ներկայացնում  «Նաիրին»:

 

 

 

1471960_10203903748698010_8707129953499718539_n 11297699_810067882376442_578228120_n DSC02112 DSC02113 DSC02137 DSC02151 DSC02153 DSC02156 DSC02158 DSC02283 IMG_3844

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0