a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի սաները ելույթ են ունեցել Լոռու մարզում

Յաղդան_համերգ

Լոռու մարզի Յաղդան գյուղի Մշակույթի պալատում Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի սաները համերգ-ցուցահանդես են ունեցել : Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը: 

Համերգային ծրագրին մասնակցել են նաև Կենտրոնի՝ Ստեփանավանի մասնաճյուղի երգչախմբի և պարախմբի, Գավառի մասնաճյուղի պարախմբի սաները: Հյուրերին պարային համարներով ողջունել է Յաղդան գյուղի «Հայակն» խումբը:

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0