a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
27/03/2015

Երևանի պարարվեստի քոլեջը մասնակցում է «Անտրե» փառատոնին

Culture.am Dance

Երևանի պարարվեստի պետական քոլեջի պատվիրակությունը մարտի 27-29-ը կմասնակցի Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում կայանալիք ԱՊՀ մասնակից-երկրների պարարվեստի քոլեջների «Անտրե» փառատոնին: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:

Փառատոնին մասնակցում է 7 երկրի պատվիրակություն` Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից: «Անտրե» փառատոնի ծրագիրն ընդգրկում է համերգային ելույթներ, վարպետության դասեր, շնորհանդեսներ, ստեղծագործական հանդիպումներ բալետի անվանի գործիչների հետ:

 

Ավելին՝ Panorama.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0