a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրքիայում կծածանվի ՀՀ դրոշը

b679e0aa

Մայիսի 24-29 Էգեյան ծովի ափին գտնվող հին Հալիկառնասը կհյուրընկալի  Բոդրումի 17րդ միջազգային պարի փառատոնը: Այս գեղեցիկ նավահանգստային քաղաքում աշխարհի տարբեր մշակույթներ կմիավորվեն՝ պարողների, դերասանների, լրագրողների և կամավորների շնորհիվ: Աշխարհի չորս կողմի  երեսուն մասնակից  Թուրքիայի Բոդրում քաղաքում է: Հայաստանը ներկայացնում է Նարեկ Գրիգորյանն, ով հակառակորդի երկրում տարածում է հայկական մշակույթը: Նարեկի շնորհիվ այդ երկրում շատերն են սկսել հայկական պարեր սովորել, հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել:

Առաջիկա օրերին  երեք հազար օտարերկրացիներ ականատես կլինեն, թե ինչպես է բազմաթիվ այլ դրոշների կողքին ծածանվում նաև հայկական դրոշը և հնչում հայկական երաժշտությունն ու պարը:
2012 թվականից ի վեր Բոդրումի միջազգային պարի փառատոնը ընդգրկված է Յունեսկոյի միջազգային փառատոնների ցուցակում:
6 շաբաթվա ընթացքում թուրք մասնագետները կհամագործակցեն եվրոպական 17 երկրներից եկած կամավորների հետ միջոցառումը կազմակերպելու համար, որոնց կազմում է նաև Նարեկ Գրիգորյանը: Երիտասարդների ուսուցումը և կացությունը կապահովվի Էրասմուս պլյուս ծրագրի շրջանակներում:
Կամավորները պետք է տարածեն իրենց երկրի մշակույթը, էրասմուս պլյուսի և Բոդրումի պարի միջազգային փառատոնի մասին տեղեկությունը և ներկայացնեն այն հնարավորությունները, որոնք տրամադրում են այս ծրագրերը տեղի մշակութային կենտրոններում, դպրոցներում և լրատվամիջոցներին: Շատ կամավորների, որոնք որ նաև ակտիվ պարողներ են կտրվի ելույթով ներկայանալու հնարավորություն:
Ծրագրի ընթացքում միջոցառումների կազմակերպմամբ հիմնականում զբաղվելու են կամավորները, որոնց նպատակն է ստեղծել ավելի ներդաշնակ և խաղաղ աշխարհ: Երիտասարդների նպատակն է նաև աշխարհին ցույց տալ պարերի մեջ թաքնված հեղափոխական ուժը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0