a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
06/05/2015

«Ժամանակն է՝ հայկական բալետն ընդգրկվի եվրոպական ընտանիք»

Բալետ

Առավոտ-ը ներկայացրել է Շվեդիայի թագավորական բալետի մենապարող Արսեն Մեհրաբյանի նկատառումները։

«Վաղուց անհնար է սահմանափակվել բալետային մեկ ոճի «բառապաշարով», շրջանցել ժամանակակից ու մոդեռն պարերի, ընդհանուր առմամբ պլաստիկ շարժման դրսեւորումների սպեկտորը»,- «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ասաց Շվեդիայի թագավորական բալետի մենապարող Արսեն Մեհրաբյանը (լուսանկարում): Հայտնեց նաեւ, որ ունիվերսալիզմն այսօր անհրաժեշտ է թե նորարարականի, թե դասականի ընկալումն ուժեղացնելու համար: Մեր զրուցակիցը օրերս Ազգային օպերային թատրոնում հանդես եկավ 2006թ. Եվրոպայի առաջատար թատրոններում հանդես եկող իր արվեստակից ընկերների հետ հիմնած «Հզոր զգացմունքներ» շոու-բալետի կազմում: Նրանք ժամանել էին հայրենիք՝ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» անսամբլի կազմակերպած «Պարենք հանուն խաղաղության» միջազգային ծրագրին մասնակցելու նպատակով:

«Հզոր զգացմունքների» կազմում էին նաև «Շտուտգարդ բալետի» մենապարող Արման Զազյանը, «Բեռլին բալետի» առաջատար պարող Գեւորգ Ասոյանը, Շվեդիայի թագավորական բալետի արտիստ Ադլիջան Աբդուռահմանը: Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ այս անգամ հայրենիք չեն ժամանել շոու-բալետի հիմնադիրներից Արման Գրիգորյանը, Տիգրան Միքայելյանը, Վահե Մարտիրոսյանը, Արսեն Մեհրաբյանը հիշեցրեց, որ պատճառը տարբեր թատրոններում աշխատելն է ու գրաֆիկների անհամատեղելիությունը: Տարբեր տարիների «Հզոր զգացմունքները» հայ հանդիսատեսին է ներկայացրել նաեւ բարձրարվեստ արտիստների Կանադայից, Չեխիայից, Ճապոնիայից, Ավստրալիայից, Շվեդիայից:

Ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0