
30/05/2017
|
Երևանում կկայանա կորեական ազգային երգի ու պարի համերգ

Հունիսի 2-ին՝ ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա կորեական ազգային երգի ու պարի համերգ: Այս մասին հայտնում է Կորեերենի և կորեական մշակույթի կենտրոնը: Միջոցառումը կայանալու է Կորեայի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ՝ Կորեայի Հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո:
Համերգիn ելույթ կունենա Կորեայի Հանրապետության ազգային երաժշտության և պարի պետական ակադեմիայի անսամբլը: Երեկոյի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալու և վայելելու կորեական մշակույթի ամենավառ ու տպավորիչ տարրերին:
Միջոցառման մուտքն ազատ է։