a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Կրթությունն էժան չի ՀՀ-ում աշխատավարձի համեմատ”. Գագիկ Մխիթարյան

DSC031588

Ապրիլի 29-ը պարի  միջազգային օրն է: Ու այդ առիթով մենք զրուցեցինք Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության նախագահ Գագիկ Մխիթարյանի հետ`  իմանալու մեր երկրւմ պարի նկատմամբ հետաքրությունները, պարարվեստի վիճակն ու զարգացումների համար անհրաժեշտ միջոցները: Ու հենց առաջին հարցն էլ այն էր, արդյո՞ք շատ է հետաքրքրությունը պարի նկատմամբ հանրության մոտ այսօր, քան սովետական շրջանում.Իսկ պատախանը՝ “Որքան էլ որ տաօրինակ է, ավելի շատ է: Շատացել է մասնակիցների թիվը”: Այն հարցին, թե ինչ է տալիս պարն առհասարակ, մարդուն, մեր զրուցակիցը պատասխանեց հետևյալ կերպ.
– Դիտողին տալիս է նախանձ, պարողին օգնում է ֆիզիկապես լավ վիճակում գտնվել, իսկ հոգեպես`  ներդաշնակության մեջ:

Մենք զրուցեցինք նաև պարի կրթության ֆինանսական կողմի մասին.  որքա՞ն արժե պրոֆեսիոնալ կրթությունն ու արդյոք արվում են նաև զեղչեր:

Կրթությունն էժան չի Հայաստանում աշխատավարձի համեմատ, բայց հայ ծնողները կաշվից դուրս են գալիս միայն թե երեխան լավ կրթություն ստանա, եթե երեխան ուզում է պարը շարունակվել:  Կրթության հարցում մենք ենթարկվում ենք Կրթության և Գիտության նախարարությանը, եթե նրանք  անում են զեղչեր, ուրեմն ազդում է նաև պարողների վրա: Օրինակ՝ պետական ուսումնարանի լավագույն ուսանողները նույնիսկ ազատվում են վարձից:

Իսկ ինչպիսին են խնդիրները մեր պարարվեստում այսօր.
-Ամեն հայ դե “գեներալ” է, իսկ այդպիսի “գեներալները”  պարարվեստին մատների արանքով են նայում, որովհետև այդ ոլորտին մոտ չեն: Բայց եթե նայենք այն ազգերին, որոնց մոտ կան հաջողված պարային համարներ, ապա կտեսնենք, որ  այդ մասին խոսում է ամբողջ աշխարհը: Օրինակ իռլանդական “Lord of the  Dance” խումբը, ոչ մեկ չգիտեր այդ պարի մասին  մանրամասնորեն, սակայն շնորհիվ Մայքլ Ֆլեյտլիի աշխատանքի ու ունեցած ֆինանսական հնարավորությունների, պարը դարձավ աշխարհում ամենապահանջվածն ու ճանաչվածներից մեկը: Դա դուր չեկավ ֆոլկլորի մասնագետներին, բայց փաստն այն էր, որ  մարդկանց մեծամասնությունն անգամ առանց հասկանալու “ընկղմվեց” այդ պարի մեջ, սկսեց սիրել, իսկ պարը տարածվեց ու տարածվեց նաև այդ երկրի անունը:
Մենք էլ հիանալի պարեր ունենք: Բայց, մեր  պարերը չեն համապատասխանում 21-րդ դարի մարդու ճաշակին: Հայաստանում ուզում են ոչ թե օգնեն պարը զարգանա, այլ մի բան էլ հետ են տանում: Պարը  “քցում են Աշտարակի ձորը, Արզնու ձորը”: Վերցնենք մեր մերձավոր հարևան Վրաստանին: Իշխանությունը փոխվեց, բայց պարարվեստը մնաց նույնը, ու մի բան էլ ավել զարգացավ: Իսկ մեր մոտ վերաբերմունքն այլ է. ավելին, մեր ընտանիքների մեծամասնությունում  տղա երեխաներին ուղորդում են ծնողները դեպի կարատե, քան թե պար:
Պարի առումով երկու հսկաներ ենք ունեցել. Վանուշ Խանամիրյան ու Ազատ Ղարիբյան : Նրանք նվիրյալներ էին, ովքեր բարձրացնում էին հայկական պարի նշաձողն իրենց ամեն մի գործունեությամբ: Ես կարծում եմ, որ եթե պետական աջակցությունը մի փոքր շատ լինի այս ոլորտում, ապա մի քանի տարվա ընթացքում կկարողանայինք ետ բերել կորցրածը:
Այս ամենի հետ մեկտեղ, պետք է քայլել կյանքի ռիթմին համընթաց: Իրականում հիմա պետք է “ժամանակակից համեմունքներ” ավելացնենք մեր պարերին: Լեզվի փաթաթան են սարքել. “մեր պապերի ժամանակ այսպես, մեր պապերի ժամանակ այնպես” ու դրանով վանում բոլորին…Կան պարուսույցներ, օրինակ, որ “Գութանը” ֆետիշացրել են ու պարը հասցրել են գեղջկական մակարդակի:

Ի վերջո , մեր  այն հարցին, թե ինչպես եք տեսնում հայ պարարվեստի զարգացումը, Գագիկ Մխիթարյանը կես կատակ , կես լուրջ ասեց հետևյալը. “Թող ինձ տան մեկ ամսով վարչապետի խորհրդական պարարվեստի գծով, իսկ թե ոչինչ չկարողանամ , թող ինձ զրկեն ամեն ինչից…”

Գագիկ Մխիթարյանն իր խոսքն ավարտեց հետևյալ մտքով. “Անարդար է պահանջել պրոֆեսիոնալներից ավելին, քան իրենց աշխատավարձն է: Պարարվեստի բնագավառում բավական շատ են Հայաստանում աշակերտները, ուսանողները, ուսուցիչները, բայց Մշակույթի Նախարարությունում, ինչքանով տեղյակ եմ, այս ուղղությամբ կես դրույքով մեկ աշխատող է…մնացածը թողնում եմ Ձեզ…

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0