a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանի պարի պետական անսամբլը ելույթ կունենա Արցախում

Պարի_պետական_անսամբլ

Մայիսի 10-ին Հայաստանի պարի պետական անսամբլը «մշակութային կանգառ» կունենա Սպիտակում, մայիսի 21-ին՝ Աբովյանում, իսկ հունիսի առաջին տասնօրյակում կմեկնի Արցախ, որտեղ նախատեսված է 5 ելույթ Ստեփանակերտում, Արցախի այլ բնակավայրերում և զորամասերում:
Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը, օրերս պարախումբը ելույթ է ունեցել Վերին Արտաշատ գյուղի մշակույթի տանը:

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0