a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայկական առաջին պրոֆեսիոնալ ներառական պարային խումբը կներկայանա նոր բեմադրությամբ

2310311401435048317

Նախօրեին Փոքր թատրոնում հրավիրված ասուլիսը նվիրված էր ներառական նոր ներկայացման բեմադրությանը: «Մի լքիր ինձ» պարային ներկայացման հաջողությունից հետո Բրիտանական խորհրդի «Պար առանց սահմաններ» ծրագրի շրջանակում Կանդուկո ներառական պարային խմբի մասնագետների աջակցությամբ Փոքր թատրոնում կբեմադրվի նոր ներկայացում:
Այս անգամ ներկայացման թեման Հայոց ցեղասպանության 100-ամյակն է։
Ներկայացման բեմադրող ռեժսիորն է Ջեմայմա Հոադլին, գեղարվեստական խորհրդականը՝ Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, Սթինա Նելսենը և Սեթա Ուայթը, փորձավարը` Թենի Մաթյանը: Ներկայացման կազմում ներգրավված են Փոքր թատրոնի և հաշմանդամություն ունեցող դերասանները, ովքեր ներգրավված էին նաև «Մի լքիր ինձ» ներկայացման կազմում, որի պրեմիերան կայացել էր դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին։
Ներկայացման բեմադրման աշխատանքներին մասնակցելու և աջակցելու համար հունիսի 13-27 Հայաստանում են Միացյալ Թագավորության Կանդուկո ներառական պարային խմբի գեղարվեստական ղեկավար Սթինա Նիլսենը և դերասան Ջեմայմա Հոադլին:
Փոքր թատրոնի հետ աշխատանքներից բացի նրանք հանդիպելու են գործատուների և պարային բնագավառի մասնագետների հետ`նրանց ներկայացնելով ներառական աշխատանքի իրենց փորձն ու հմտությունները:

Նշենք, որ Սթինա Նիլսենը Կանդուկոյին միացել է 2000 թվականին և հանդես եկել որպես ուսուցիչ և բեմադրիչ: Նա մեծ փորձ ունի ուսուցման ոլորտում ներառական մեթոդների կիրառման վերաբերյալ, որի շուրջ էլ նա գրել է իր մագիստրոսական թեզը Միդլեքս համալսարանում 2005 թվականին:
Ջեմայմա Հոադլին աշխատել է տարբեր պարային ընկերությունների հետ: Նա ստացել է մի շարք կրթաթոշակներ իր պարային ներկայացումների համար: Կանդուկոյի հետ աշխատելուն զուգահեռ նա համագործակցում է Wreckless Arts ընկերության հետ:

«Պար առանց սահմանների» ծրագրին աջակցում են Երևանում Բրիտանական դեսպանատունը, Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը և Մշակույթի նախարարությունը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0