a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղերձը` պարի միջազգային օրվա առթիվ

11516_original

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ուղերձ է հղել՝ պարի օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասված է․

«Պարարվեստի սիրելի գործիչներ,

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Պարի միջազգային օրը, և մեզ հրաշալի առիթ է ընձեռված մեկ անգամ ևս արժևորելու պարարվեստի հայ գործիչների՝ իրենց կոչմանն իրապես նվիրյալ մարդկանց երախտիքն ու վաստակը:

Մարդկային մտքի և զգացմունքի  ամենաանկեղծ արտահայտչամիջոցի՝ պարի լեզվով հայն արտահայտել է իր տոկունությունն ու ուժը, նաև թախիծն ու վիշտը: Ուրախացել է, լաց եղել, և երբ բառերը չեն լսվել, երգել է հայը, երբ երգն անզոր էր՝ շուրջպար է բռնել՝ ապացուցելով լինելիության և հավերժության ձգտումը, ապրելու և արարելու պարզ մարդկային ցանկությունը:

Այսօր ևս, մենք հայկական շուրջպարի պես միախմբվելու և միասնական լինելու հրամայականն ունենք, մեր արվեստով` նաև մեր պարով քառորդդարյա մեր անկախությունը պիտի պահպանենք և զարգացնենք, պաշտպանենք ու անշրջելի դարձնենք:

Մեծ է ձեր դերակատարությունը այս գործում. դուք հայ մշակույթի, հայկական ինքնության պահպանման և մեր երկրի հոգևոր առաջընթացի առաջամարտիկներից եք:

Պարարվեստի սիրելի գործիչներ, օրվա առիթն օգտագործելով, թույլ տվեք կրկին շնորհավորել ձեզ՝ մաղթելով ստեղծագործական ներշնչանքի բերկրալի պահեր և լեփլեցուն դահլիճներ»:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0