a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նադեժդա Դավթյանին նվիրված հոբելյանական հանդիսություն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Nadezhda_Davtyan

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 17-ին` ժամը 19:00-ին տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի նշանավոր պարուհի Նադեժդա Դավթյանին նվիրված հոբելյանական հանդիսություն: Նույն օրը Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի հերթական ներկայացումը կնվիրվի արտիստուհու հոբելյանին: Այս մասին հայտնում է  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ն. Դավթյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 1974 թվականին բեմադրված Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացման մեջ  առաջինն է հանդես եկել գլխավոր հերոսուհու դերակատարմամբ: Մեծ է Ն. Դավթյանի վաստակն ու ներդրումը հայկական դասական պարարվեստի հանրահռչակման և զարգացման գործում: Տասնամյակներ շարունակ արտիստուհին ներկայացել է հայրենիքում, ինչպես նաև Հայաստանը լավագույնս ներկայացրել աշխարհի հեղինակավոր բեմերում, իսկ այսօր էլ երիտասարդ արտիստներին փոխանցում է իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը՝ մեծապես նպաստելով մեր երկրում բալետային արվեստի զարգացման կարևորագույն գործին:

Արդեն 10 տարի է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտում դասավանդում է դասական պար:

1995 թվականից մինչ օրս Ա. Սպենդիրայանի անվան օպերայի և բալետի ազգայն ակադեմաիական թատրոնի պարուսույց է:

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0