a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պարգևատրվել են պարարվեստի նվիրյալները

naxarar

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պարգևատրել է պարարվեստի նվիրյալներին։ Այդ մասին հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

-Շատերն են, թերևս, այն կարծիքին, որ պարն ընդամենը մարմնի շարժում է, այնինչ պարը փիլիսոփայություն և մտածողություն է: Այն դարերի խորքից մեր սերունդներին ու ապագային փոխանցվող պատմություն է, մեր ազգի պատմությունը. նաև այն պատգամը, թե ինչ առաքելություն ունենք մենք այս կյանքում,-նշել է նախարարը։

-Ես չափազանց բարձր եմ գնահատում ձեր վաստակը, ներդրումը պարարվեստի զարգացման գործում և շատ ուրախ եմ ձեր ցանկացած հաջողությամբ, այդ թվում՝ միջազգային հարթակներում, որտեղից դուք վերադառնում եք նոր պարգևներով, հաղթանակներով՝ բարձրացնելով մեր երկրի անունն ու հեղինակությունը,-մասնագիտական միջազգային տոնի նախօրեին շնորհավորելով պարարվեստի ոլորտի նվիրյալներին, ասել էմշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Ոլորտի մի շարք երախտավորներ պարգևատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, մյուսները՝ պատվոգրով կամ շնորհակալագրով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0