a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
29/04/2015

Պարի հրավեր. Հայաստանում կնշվի պարի միջազգային օրը

405x340xArtur-YEghoyan.jpg.pagespeed.ic.3ZcWKG0Oga

«Ազգերի բարեկամություն» պարային փառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանել աշխարհի տարբեր երկրներից պարախմբեր, իսկ հայկական պարախմբերը օտար ազգերին կներկայացնեն հայկական պարը:

Ապրիլի 29-ին` պարի միջազգային օրը, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի «Ազգերի բարեկամություն» պարային փառատոնը, որի առաջին բաժնում հանդես կգան մանկական խմբեր, իսկ երկրորդում` մեծահասակների:

«Ունենք հյուրեր տարբեր երկրներից՝ Հնդկաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Իսրայելից, առանձնահատուկ հյուրեր Ջավախքից: Նպատակն այն է, որ ավելի ճանաչելի դառնա պարի միջազգային օրը Հայաստանում: Հայաստան աշխարհը փորձենք ներկայացնել պարային փառատոների տեսքով»,- երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Միլեն շոու բալետ փրոդաքշնի» հիմնադիր-տնօրեն Արթուր Եղոյանը:

Եղոյանի խոսքով՝ յուրաքանչյուր երկիր փառատոնի ընթացքում ներկայացնելու է իր ազգագրական պարերը, իսկ հայկական պարախմբերը կներկայացնեն թե՛ հայկական, թե՛ այլ ժողովուրդների ազգագրական պարեր:

«Հայերը միակ ազգերից են, որ կարողանում են տարբեր ազգերի պարեր պարել, չինականից սկսած մինչև հնդկացիների պարերը կարող են սովորել և պարել»,- նկատեց նա՝ հավելելով, որ ցանկանում է Հայաստանում բազմաթիվ փառատոներ տեսնել:

«Լինելու է գեղեցիկ լուսային և բեմահարթակի ձևավորում, լավ հաղորդավար և գեղեցիկ շոու: Ոզում եմ, որ մեր հանդիսատեսն ունենա պարի երեկո»,- եզրափակեց նա:

Armenianow.com

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0